Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Դեկտեմբերի ուսումնական նախագծեր.

Նինա Հովհաննիսյան

Մարգարիտ  Հարությունյան

Սաթեն  Օրդյան

Մայրանուշ  Համբարձումյան

Հայարփի  Տոնոյան

Մարինե  Մանուկյան

Փառանձեմ  Գրիգորյան

Մելինե Սիմոնյան

Սեդա Վիրաբյան

Անուշ Բոյնարգյան

Реклама

Ամանորյա ուսումնական նախագիծ

23846620_1530834383669568_1138670271_o   Տեխնոլոգիական  աշխատանք`  համագործակցություն  Աննա  ՍտեփանյանիՀայկուշ  Գևորգյանի  հետ:

Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը:

Նախագծի  ընթացքում  կիրականացնենք  տոնական ձևավորում,  խաղալիքների, բացիկների, նվերների  պատրաստում:

Դիդակտիկ  նյութեր

  • Ստվարաթուղթ
  • գունավոր թղթեր
  • մկրատ
  • սոսինձ
  • փայտ
  • շպատելներ

 

Ուսումնական, զարգացնող խաղերի ֆլեշմոբ

IMG_9014

Այսօր  արևմտյան   դպրոցում տեղի ունեցավ սեղանի  և  զարգացնող  խաղերի  ֆլեշմոբը: Մասնակցում էին կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարականները: Այնտեղ էին նաև Արևելյան դպրոցի երկարացված օրվա կրտսեր ճամբարականները:  Նրանք  ցուցադրեցին  բոլորին իրենց  իսկ  ձեռքերով  պատրաստած  զարգացնող  խաղերը,  որից  հետո  սկսեցին  խաղալ  կրթահամալիրի  մյուս  ճամբարականների  հետ:

 

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2017

Նոյեմբերի 13-18

Վայրը՝ Արևելյան դպրոց

Երկարացված օվա  միասնական նախագիծ

Վայրը` Արևմտյան  դպրոց — 14.11.17`  ժամը- 15:00

Ծրագիր

Սեղանի և զարգացնող խաղերի  նախագիծ

Սեբաստացու  օրերին  ընդառաջ  երկարացված  օրվա  ճամբարականների  հետ  միասին  պատրաստելու  ենք  զանազան  զարգացնող  խաղեր,  որոնք  կցուցադրվեն  Արևմտյան  դպրոցում: Այս  միասնական  նախագծի  ընթացքում  ճամբարականների  հետ  համագործակցելու  են  Հայկուշ  Գևորգյանը  և  Աննա  Ստեփանյանը:

IMG_E8700

  1. Խաղի անվանումը — «Քարե  դոմինո»

Մասնակիցներ – Տարատարիք  սովորողներ

Դիդակտիկ  նյութեր  — Քար,  գուաշ,  վրձին

Խաղի  ընթացքը – Երեխաները  քարերի  վրա`  վրձինի  օգնությամբ  թվեր  են  նկարում: Որից  հետո  սկսվում է  դոմինոն.  Երեխաներից  մեկը  քարը  դնելով,  մյուսը  շարունակում  է  և  դրված  քարի  վրայի  թիվը  տեսնելով  պետք  է  դնի  այդ  նույն  թվին համապատասխան  մեկ  ուրիշ  քար:

 

  1. Խաղի անվանումը — «Դեմքեր»

Նպատակը Տեսողական  հիշողության,  ուշադրության  զարգացում:

Մասնակիցներ – Տարատարիք  սովորողներ

Դիդակտիկ  նյութեր— Ափսեներ,  որոնց  վրա  տարբեր  էմոցիաներ  արտահայտող  դեմքեր  են  պատկերված:

Ընթացքը Սովորողների  առջև  դրված  են  լինում  ափսեներ,  որոնց  վրա  նկարված  են  լինում  տարբեր  էմոցիաներն  արտահայտող  երկուական  դեմքեր:  Սովորողները   շրջելով  ափսեները  պետք  է  հիշեն  տվյալ  էմոցիան  արտահայտող  դեմքը  և  գտնեն  տվյալ  դեմքի  զույգը:

3. Խաղի անվանումը- X-իկ   և   O-իկ           IMG_8945

Մասնակիցներ – Տարատարիք  սովորողներ

Դիդակտիկ  նյութեր  — Քար,  գուաշ,  վրձին

Կրկին Ագարակում

Այսօր  ևս  Ագարակում  էինք:  Արևելյան  դպրոցի  սովորողները  կրկին  մեծ  ոգևորությամբ  հեծեցին  ձին:  Թերապևտիկ  պարապմունքի  ընթացքում  ունեցանք  սովորող  ով  վախենում  էր  ձիուց,  սակայն  այդ  վախը  հաղթահարվեց  և  սովորողը    մոտեցավ  ձիուն,  ձեռք  տվեց,  սիրեց  և  հեծեց:  Անշուշտ  այսօրվա  պարապմունքի  ընթացքում  ունեցանք  մեծ  ձեռքբերում:

Նոյեմբերի 8․ Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Սեբաստացու օրերը  սկսվում է թթուդրիկով՝ վերջանում հարիսայի ծեսով:

Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնին ընդառաջ  իրականացնելով  թթուդրիկի  ծեսը

երկարացված օրվա ճամաբարակաների հետ միասին  նկարել  ենք  այդ   գործընթացը,  քննարկել,  թե  նրանք  ի՞նչ  մթերքներ  են  օգտագործել  թթուն  դնելիս:

Ինչպես նաև  կնախապատրաստվենք նոյեմբերի 18-ին՝ հարիսայի ծեսի արարողությանը։

 

 

 

Նոյեմբերի 2

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք Արևելյան դպրոցում-պարտեզում

9:20-11:00— Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

11:00- 12:00 Պարտիզապուրակային աշխատանք

12:00-12:30 Ընդմիջում

12:30-15:00 Աշխատանք անհատական պլաններով/ Նոյեմբեր ամսվա նախագծերի կազմում/

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար, օր երրորդ

09:00 -009-20 Ընդհանուր պարապմունք

10:00 — 10:45- Նվարդ Սարգսյանի. Ենթակայքերի սպասարկման սեմինար

11:00- 12:00  Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք -Արևելյան դպրոց

12:30-13:00 Ընդմիջում

13:00-14:00- Մարզական  ժամ. Հրաձգություն

14:00-15:00- Ինքնակրթություն. Բլոգային  աշխատանք