Խոսքային խանգարումների առաջացման պատճառները

Խոսքային  խանգարումների  առաջացման  պատճառներն (էթիոլոգիան) են օրգանիզմի  վրա  բացասաբար  ներազդող  արտաքին (էկզոգեն)  և  ներքին (էնդոգեն)  գործոնները:   Էթիոլոգիա  հունական  ծագման  բառ  է:  Այն  ուսմունք  է  հիվանդության  առաջացման  պատճառների  մասին:

Մ.Ե. Խվատցևը  խոսքային  խանգարումների  առաջացման  պատճառները  դասակարգեց  և  առանձնացրեց  արտաքին  և  ներքին  պատճառներ,  ինչպես  նաև  առանձնացրեց  օրգանական  և  ֆունկցիոնալսոցիալ-հոգեբանական  և  հոգենյարդաբանական  պատճառներ:

Խոսքային  խանգարման  էթիոլոգիայում  հարկ  է  նշել  ժառանգական  գործոնի  դերը:  Անհաջող ժառանգականությունը  և  ծնողների  ոչ  ճիշտ  ապրելակերպը  անմիջականորեն  կարող  են  ներազդել  ապագա  երեխայի խոսքային  գործունեության  վրա:  Մասնավորապես`

  • թմրամոլությունը
  • ալկոհոլիզմը և ծխախոտը
  • մասնագիտական միջավայրը (աշխատանք քիմիական  ակտիվ  տարրերի հետ):

Պրենատալ (ներարգանդային) , նատալ (ծննդաբերական) և  պոստնատալ (հետծննդյան) շրջաններում  առաջացած  խնդիրները   նույնպես  կարող  են  առաջացնել խոսքային  խանգարումներ:

Պրենատալ (ներարգանդային)  շրջանում  պտղի  վրա  անբարենպաստ  ազդեցություն  կարող  են  ունենալ  հետևյալ  գործոնները`

  • տոքսիկ հղիությունը, մոր խրոնիկ և սուր ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, ցիտոմեգալո վիրուս, տոքսոպլազմոս, երիկամային և  սրտային  աբավարարություն  և  այլն)
  • ռեզուս-գործոն
  • սթրեսային վիճակները:

Նատալ (ծննդաբերական)   շրջանում  տրավմաները (թթվածնային քաղց, ոչ ճիշտ  աքցանադրում  և  այլն):

Պոստնատալ (հետծննդյան) շրջանում   երեխայի  վաղ  զարգացման  փուլում  խոսքի  ձևավորման  վրա  կարող  են  ներազդել  հետևյալ  պատճառները`

  • Գլխի տրավմաները, գլխուղեղի ցնցումները:
  • Մենինգիտները և մենինգո-էնցեֆալիտները:
  • Միջին և ներքին  ականջի  երկարատև  բորբոքային  հիվանդությունները,  որի  արդյունքում  կա՛մ  նվազում  է  երեխայի  լսողությունը,  կա՛մ  էլ  իսպառ  կորում:
  • Որոշ դեղորայքի կիրառումը,  որոնք  կարող  են  բացասաբար  անդրադառնալ  լսողական  նյարդի  վրա,  իսկ  արդյունքում  նաև  խոսքի  վրա  և  այլն:

Читать далее «Խոսքային խանգարումների առաջացման պատճառները»

Реклама