Արտաբերական վարժություններ

Արտաբերական  վարժություններ  ըստ Տ.Ա. Կուլիկովսկայայի,  որոնք  զարգացնում  են  արտաբերական  ապարատի  օրգանների  (լեզու, վերին  և  ստորին  շրթունքներ, փափուկ  քիմք, ստորին  ծնոտ,  այտեր )  աշխատանքը:

Реклама

Նախագծային շաբաթվա ամփոփում

Նախագծային  շաբաթվա  ընթացքում  իրականացրեցի  «Մարզում  ենք  գլխուղեղը»  նախագիծը  և  «Ա.Ն. Ստրելնիկովայի  շնչառական  պարադոքսալ  վարժությունների»  նախագիծը:

Այս  նախագծերը  կիրառել  եմ  ինչպես  նախակրթարանի  սաների  հետ,  այնպես  էլ  I-V-րդ  դասարանի  աշակերտների  հետ:  Այս  նախագծերը  կիրառել  եմ  նաև  առավոտյան  ընդհանուր  պարապմունքների  ժամանակ:

Այս  նախագծերի  միջոցով  փորձեցի  զարգացնել  երեխաների  ընդհանուր  և  մանր  մոտորիկան,  կարգավորել  նրանց  խոսքային  շնչառությունը:

Երեխաները  այնքան  տպավորված  և  ոգևորված  էին,  որ  ինձ  դրսում  տեսնելիս  բարևում  և  փորձում  էին  ցույց  տալ  այն  վարժությունները,  որոնք  ամենաշատն  էին  հետաքրքրել  նրանց:

Այս  նախագծերը  անցկացրել  եմ  նաև  ծնողների  հետ`  ծնողական  սեմինարի  ժամանակ:  Ծնողները   կատարելով  այս  վարժությունները`  հասկացան,  թե  ինչի  համար  են  նախատեսված  դրանք:

Իմ  կարծիքվ  շատ  կարևոր  է,  որ  ծնողները  ևս  մասնակցեն  այսպիսի  նախագծերի,  որպեսզի  մեր  աշխատանքը  շարունակական  լինի  և  կատարվի  ոչ  միայն  դպրոցում,  այլ  նաև  տանը:

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծային շաբաթ մարտի 21-26

Նախագծային  շաբաթվա  ընթացքում կիրականացնեմ  հետևյալ  նախագծերը.

  1. «Մարզում ենք գլխուղեղը» նախագիծը

 2. «Ա.Ն Ստրելնիկովայի շնչառական  պարադոքսալ  վարժությունների»  նախագիծը Читать далее «Նախագծային շաբաթ մարտի 21-26»

Հնչութային վերլուծության զարգացման համար նախատեսված խաղ

Երեխաներին  տրվում  են  առարկաների  նկարներ,  որոնց  անվանումներում  կան  որոշակի  հնչյուններ.  առաջարկվում  է  դրանք  լուռ  դասավորել  համապատասխան  խմբերով:  Վարժության  ընթացքում  երեխայի  մեջ  ակտիվանում  են  բառերի  ներքին  պատկերացումները:

Երեխան  առարկաները  բարձրաձայն  անվանելուց  հետո  նկարները  դասավորում  է  համապատասխան  խմբերով:  Այս  վարժության  միջոցով  հնարավոր  է  ստուգել  հնչարտաբերական  օրրրգանների  շարժումների  և  բառի  ձայնային  պատկերների  համակցման  կարողությունը:

Այս  վարժության  միջոցով  ակտիվանում  են  խոսքաշարժողական  և  խոսքալսողական  վերլուծիչները: Читать далее «Հնչութային վերլուծության զարգացման համար նախատեսված խաղ»

Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները

Առանձնացնում  ենք  խոսքի  զարգացման  մի քանի  ժամանակահատվածներ,  որոնք  կոչվում  են  կրիտիկական (սենզիտիվ):

Առաջին  կրիտիկական  փուլը  համարվում  է  կյանքի  1-2 տարին,  երբ  ձևավորվում  են  խոսքի  նախադրյալները  և  սկսվում  է  խոսքի  զարգացումը,  այսինքն  հիմք  է  դրվում  խոսքի  կոմմունիկատիվ  ֆունկցիային,  որի  շարժիչ  ուժը  շփվելու  ցանկությունն  է:

Երկրորդ  կրիտիկական  շրջանը  3 տարեկանն է,  երբ  շատ  ինտենսիվ  զարգանում  է  կապակցված  խոսքը,  երբ  իրավիճակային  խոսքը  փոխակերպվում  է  կոնտեքստայինի,  որն  էլ  իր  հերթին  պահանջում  է  կենտրոնական  նյարդային  համակարգի  խիստ  համաձայնեցված  աշխատանք (խոսքաշարժողական  մեխանիզմի,  ուշադրության,  հիշողության  և այլն): Читать далее «Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները»