Նուրբ շարժողականության զարգացման համար նախատեսված ստեղծագործություններ և բանաստեղծություններ.

Այս  բանաստեղծությունները  պետք  է  ներկայացնել  ձեռքերի  շարժումների  միջոցով:

 

Բութ մատն ասաց` եկան, եկան:

Ցուցամատն ասաց` ովքե՞ր եկան:

Միջնամատն ասաց` գայլերն եկան:

Մատնեմատն ասաց` դե շու՜տ, դե շու՜տ, ելեք փախչենք:

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

ոտքեր  չունեմ, թևեր  չունեմ,

ինչպե՞ս  փախչեմ:

Բութ մատն ասաց` մենք չենք փախչի,

գայլերի դեմ չենք նահանջի,

ուս ուսի տանք, դառնանք բռունցք,

ջարդենք նրանց քիթ ու մռութ: Читать далее «Նուրբ շարժողականության զարգացման համար նախատեսված ստեղծագործություններ և բանաստեղծություններ.»

Реклама