Նուրբ շարժողականության զարգացման համար նախատեսված ստեղծագործություններ և բանաստեղծություններ.

Այս  բանաստեղծությունները  պետք  է  ներկայացնել  ձեռքերի  շարժումների  միջոցով:

 

Բութ մատն ասաց` եկան, եկան:

Ցուցամատն ասաց` ովքե՞ր եկան:

Միջնամատն ասաց` գայլերն եկան:

Մատնեմատն ասաց` դե շու՜տ, դե շու՜տ, ելեք փախչենք:

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

ոտքեր  չունեմ, թևեր  չունեմ,

ինչպե՞ս  փախչեմ:

Բութ մատն ասաց` մենք չենք փախչի,

գայլերի դեմ չենք նահանջի,

ուս ուսի տանք, դառնանք բռունցք,

ջարդենք նրանց քիթ ու մռութ:

 

Յու. Սահակյանց, Ս. Վարդումյան, Ղ. Աղայան, Հ. Թումանյան և այլոք:

 

                                                 Ակնոցներ

Ահա, նայիր, օղակներ,

Որ  դառնում են ակնոցներ:

Տատիկները դրանցով

Մեզ կարդում են հեքիաթներ:

 

Ծաղիկ

Արևը ծագում  է,

Ծաղիկը  բացվում  է:

Արևը  մայր  է  մտնում,

Ծաղիկը`  փակվում  և  քնում:

 

Դարպաս

Ահա  դռները  այս մեծ,

Որ կանչում են դեպի ներս:

Աղջիկները` մի կողմից,

Տղաները` մյուս կողմից,

Իսկ թե խմբով դուք լինեք,

Բոլորիդ ներս կթողնեն:

 

Ապա  նայիր  քո  մատներին

Ապա  նայիր քո մատներին,

Մեզ  նման  էլ  նրանք  ունեն

Իրենց  հատուկ  անուններ,

Հաստ ու կարճ  է  բթամատը,

Ցույց  է տալիս  ցուցամատը,

Միջնամատը  շատ  երկար է,

Մատնեմատը  քիչ տկար է:

Եվ  ճկույթը  այս  փոքրիկ:

Ահա  դարձավ  մի թաթիկ:

Ժ. Պայլոզյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s