Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները

Առանձնացնում  ենք  խոսքի  զարգացման  մի քանի  ժամանակահատվածներ,  որոնք  կոչվում  են  կրիտիկական (սենզիտիվ):

Առաջին  կրիտիկական  փուլը  համարվում  է  կյանքի  1-2 տարին,  երբ  ձևավորվում  են  խոսքի  նախադրյալները  և  սկսվում  է  խոսքի  զարգացումը,  այսինքն  հիմք  է  դրվում  խոսքի  կոմմունիկատիվ  ֆունկցիային,  որի  շարժիչ  ուժը  շփվելու  ցանկությունն  է:

Երկրորդ  կրիտիկական  շրջանը  3 տարեկանն է,  երբ  շատ  ինտենսիվ  զարգանում  է  կապակցված  խոսքը,  երբ  իրավիճակային  խոսքը  փոխակերպվում  է  կոնտեքստայինի,  որն  էլ  իր  հերթին  պահանջում  է  կենտրոնական  նյարդային  համակարգի  խիստ  համաձայնեցված  աշխատանք (խոսքաշարժողական  մեխանիզմի,  ուշադրության,  հիշողության  և այլն): Читать далее «Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները»

Реклама