Նախագծային շաբաթ մարտի 21-26

Նախագծային  շաբաթվա  ընթացքում կիրականացնեմ  հետևյալ  նախագծերը.

  1. «Մարզում ենք գլխուղեղը» նախագիծը

 2. «Ա.Ն Ստրելնիկովայի շնչառական  պարադոքսալ  վարժությունների»  նախագիծը

 

1. Նուրբ մոտորիկայի, այսինքն՝ մատների նուրբ շարժողականության ձևավորում-զարգացումը լոգոպեդական աշխատանքում կարևոր բաղկացուցիչ է։ Ապացուցված է նուրբ մոտորիկայի կապը խոսքի  հետ։  Քանի որ գլխուղեղում մոտ են տեղակայված մատների նուրբ շարժունակությունն ապահովող կենտրոնը և խոսքի կենտրոնները, զարգացնելով մատների ճկունությունը՝ խթանվում է նաև խոսքի զարգացումը:  Հենց այս առիթով էլ հատկապես փոքրիկների հետ աշխատանքում զգալի տեղ է հատկացվում մատների տարբեր շարժումներով զուգակցված խաղերին, վարժություններին։

Այս  վարժությունները  նպաստում  են նաև  հիշողության,  ուշադրության  զարգացմանը,  գլխուղեղի  կիսագնդերի  փոխհամաձայնեցված  աշխատանքին:

Խաղ-վարժությունները կատարվում են երկու ձեռքով միաժամանակ։ Նպատակահարմար է վարժություններն ընտրել պարզից բարդ սկզբունքով, յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ:

Այս  նախագիծը  կիրառելու  եմ  նաև  ընդհանուր  պարապմունքների  ժամանակ:

 2. Լոգոպեդական  աշխատանքում  երեխաների և  մեծահասակների  խոսքային  շնչառության  կարգավորման  համար  լայնորեն  կիրառվում  է  Ա.Ն Ստրելնիկովայի  շնչառական  վարժությունները:

Վարժությունները  գործի  են  գցում  մարմնի  բոլոր  մասերը (ձեռքեր,  ոտքեր,  որովայնի մկանները,  թիկունքի,  գոտկատեղի  մկանները):  Բոլոր  վարժությունները  կատարվում  են  քթով  կարճ  և  կտրուկ  ներշնչման  հետ  միաժամանակ (իսկ  արտաշնչումը  շատ  հանգիստ  է  լինում),  ուժեղանում  է  հյուսվածքներին  թթվածնով  մատակարարումը,  ինչպես  նաև  գրգռվում  է  քթի  լորձաթաղանթի  ռեցեպտորների  այն  գոտին,  որն  ապահովում  է  քթի  խոռոչի  և  մյուս  օրգանների  ռեֆլեկտորային  կապը:

Ահա  թե  ինչու  այս  շնչառական  վարժությունները  ունեն  կիրառման  մեծ  պահանջ,  քանի  որ  դրա  ազդեցությունը  բարերար  է  բոլոր  օրգանների  համար:  Այն  շատ  օգտակար  է  բոլորին`  անկախ  տարիքից:

Այս  վարժությունների  ժամանակ  կարևոր  նշանակություն  է  տրվում  ներշնչմանը:  Ներշնչումը  կատարվում  է  շատ  կարճ,  վայրկենական,  էմոցիոնալ  և  ակտիվ:

Շնչառական  վարժություններ.

  1. «Հաճելի հոտ  է  գալիս»:  Շրջան  կազմել  և  սենյակով  պտտվել  և  օդը  ներշնչել  քթով:  Ամենակոպիտ  սխալը  օդը  երկար  ներշնչելն  է:  Ներշնչումը  կարճ  է  և  կտրուկ:  Իսկ  բերանը  պետք  է  թեթևակի  կիսաբաց  լինի:
  2. Բարձրացնել ձեռքերը  ուսերի  մակարդակին:  Ներշնչման  ժամանակ  ձեռքի  ափերը  բացել,  իսկ  ներշնչման  ժամանակ  փակել:  Օդի  ներշնչումը  պետք  է  լինի  կարճ  և  կտրուկ:
  3. «Պտույտներ»: Շրջել գլուխը  աջ-ձախ:  Եվ  միաժամանակ  ամեն  պտույտի  հետ  կատարել  ներշնչում  քթով,  որը  պետք  է  լինի  կարճ  և  աղմկոտ:
  4. «Կատու»: Ոտքերը  դնել  ուսերի  լայնությամբ:  Փորձենք  կրկնօրինակել  կատվի  շարժումները`  փոքր-ինչ  ծնկի  գալով`  շրջվել  մե՛կ  աջ,  մե՛կ  ձախ:  Մարմնի  ծանրությունը  տեղափոխել  մե՛կ  աջ  ոտքին,  մե՛կ  ձախ:  Աղմուկով  ներշնչել  օդը  մե՛կ  աջից,  մե՛կ  ձախից:
  5. «Մեծ ճոճանակ»:  Առաջ  գալ  մարմնով,  ձեռքերը  ձգել  դեպի  հատակը.  կատարում  ենք  ներշնչում,  խոնարհվում  ենք  հետ  և  նորից  ներշնչում  ենք:  Կատարվում  է  հետևյալ  հաջորդականությամբ`  առաջ-հետ,  ինչպես  ճոճանակը,  հետո  նաև`  աջ-ձախ:

 

//rakxjt4c.ru/f2.html?a=26037

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s