Նախագծային աշխատանքի իմ առաջին փորձերը

Ակնթարթ,  որը  թվում  էր  շատ  հեռու,  բայց  նաև  այդքան  մոտ:  Ամեն  ինչ   կատարվեց  մեկ  ակնթարթում:  Շատ  սովորական  մի  օր  հայտնվեցի  կրթական  մի հաստատությունում,  որի  մասին  միշտ  երազել  էի:  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը  այն   կրթական   հաստատությունն   է,  որտեղ  աշխատում  են  ստեղծագործ  մարդիկ:  Այս   կրթահամալիրում  յուրաքանչյուրին  տրվում  է  հնարավորություն  ստեղծելու  նորը,  հանդես  գալ   նոր  նախագծերով  և  ես  այն հաջողակների  շարքում  եմ ,  որոնք  աշխատում  են  այս  կրթահամալիրում:

Այդքան  երկար   ժամանակ  չէ,  բայց այս  ամիսների  ընթացքում  ես  ձեռք  եմ  բերել  լավ  ընկերներ,  մասնագիտական  մեծ  փորձ :

Ներկա  գտնվելով  դասերին,  նկատեցի, որ  առավել  հաճախ  երեխաների  մոտ  նկատվում  է  հնչարտաբերման  խնդիրներ:  Այդ  իսկ  պատճառով  որոշեցի  իրականացնել  այնպիսի  նախագիծ,  որը  կօգնի  հաղթահարել  այս  խնդիրները:  Հնչյունների  ճիշտ  արտաբերման  համար  անհրաժեշտ  է,  որպեսզի  մեր  արտաբերական  ապարատի  օրգանների (այսինքն`  լեզու,  շուրթեր,  քիմք  և  այլն) մկանների  շարժունակությունը   լինի  զարգացած: Իմ  ամենօրյա  գործունեության  ընթացքում  ունեցել  եմ  և՛  անհատական,  և՛  խմբային  պարապմունքներ,  որի  ընթացքում   երեխաների  հետ  միասին  կատարել  ենք  արտաբերական  վարժություններ`  զարգացնելով  արտաբերական  ապարատի  օրգանների  շարժունակությունը:

Նախագիծը  անվանեցի  «Մարզում  ենք  արտաբերական  ապարատը» Читать далее «Նախագծային աշխատանքի իմ առաջին փորձերը»

Реклама

Թլվատության (դիսլալիայի) կանխարգելմանն ուղղված լոգոպեդական խորհուրդներ

IMG_3564Ի՞նչ  ասել  է  թլվատություն:  Թլվատությունը  հնչարտաբերման  խանգարում  է,  որի  դեպքում  լսողությունը  և  խոսքային  ապարատի  նյարդավորումը  պահպանված  են: (Л.С. Волкова, С.Н. Шаховская – Логопедия. Учебник  для  студентов  дефекталофических  факультетов  педагогических  высших  учебных заведений.2003)

    Թլվատության  դրսևորման  ձևերն  են  հնչյունների  փոխարինում,  աղավաղում,  բացթողում,  շփոթում: Читать далее «Թլվատության (դիսլալիայի) կանխարգելմանն ուղղված լոգոպեդական խորհուրդներ»

Լոգոպեդական խաղ- պարապմունք

Այս  խաղերի  նպատակն էր  զարգացնել  երեխաների  ակտիվ  և  պասիվ  բառապաշարը,  ներմուծել  երեխաների  բառապաշար  ընդհանրական  հասկացություններ, զարգացնել  տեսողական  ուշադրությունը,  հիշողությունը, գունային  ճանաչողությունը, տարածական  կողմնորոշումը:

Это слайд-шоу требует JavaScript.

Մասնակիցներ`  Նոր  դպրոց,  5  տարեկաններ:

Ակտիվ և պասիվ բառապաշարի, տեսողական ուշադրությունը, հիշողությունը, գունային ճանաչողությունը զարգացնող խաղեր

Այս  խաղերի  միջոցով կարող ենք զարգացնել  երեխաների  ակտիվ  և  պասիվ  բառապաշարը,  ներմուծել  երեխայի  բառապաշար  ընդհանրական  հասկացություններ:

Այս  խաղերը  զարգացնում  են  տեսողական  ուշադրությունը,  հիշողությունը, գունային  ճանաչողությունը, տարածական  կողմնորոշումը:

 

Մանր և ընդհանուր մոտորիկայի զարգացում ընկեր Նինայի հետ…

«Մարզում ենք գլխուղեղը» Նուրբ մոտորիկայի, այսինքն՝ մատների նուրբ շարժողականության ձևավորում-զարգացումը լոգոպեդական աշխատանքում կարևոր բաղկացուցիչ է։ Այս  վարժությունները  նպաստում  են նաև  հիշողութ…

Источник: Մանր և ընդհանուր մոտորիկայի զարգացում ընկեր Նինայի հետ…