Արտաբերական վարժություններ

IMG_3467

Արտաբերական  վարժությունները,  որոնք  մենք  անց  ենք  կացրել  նախակրթարանի  սաների  հետ  ունի  կանխարգելիչ  նշանակություն:  Պետք  է  հիշել,  որ  յուրաքանչյուր  խնդիր  ավելի  հեշտ  է  կանխարգելել,  քան  շտկել:

Այս  արտաբերական  վարժությունների  միջոցով  զարգացրել  ենք  երեխաների  լեզվի,  փափուկ  քիմքի,  շուրթերի,  այտերի,  ստորին  ծնոտի  մկանները:

Արտաբերական  վարժություների  միջոցով  զարգացրել  ենք  արտաբերական  օրգաններով (լեզու,  շուրթեր  և  այլն)  անհրաժեշտ  դիրք  ընդունելու  ունակություն,  արտաբերական  մի  դիրքից  մյուսին  անցնելու  ունակություն:

 

Արտաբերական  վարժությունների  օրինակներ.

«Ճոճանակ» — Լեզուն  դուրս  հանել,  տանել  աջ,  ձախ,  վերև,  ներքև:

«Ձիուկ» — Լեզուն  բարձրացնել  և  սեղմել  քմիքին,  ապա  կտրուկ  իջացնել  ներքև:  Լեզվի  իջեցման  պահին  լսվում  է  ճտտոց:

«Քաղցր  մուրաբա» — Լեզվով  կատարելով  շրջանաձև  շարժումներ լիզում  ենք  շուրթերը:

«Բաժակ» — Բերանը  մեծ  բացել,  լեզուն  լայնացած  բարձրացնել  վեր,  բայց  չկպցնել  ատամներին,  պահել  մի  քանի  վայրկյան:

«Սունկ» — Լեզուն  բարձրացնել  վերև`  քիմքի  մոտ,  այնպես,  որ  ենթալեզվային  սանձիկը  ձգվի  և  երևա:

«Ասեղ» — Բերանը  լայն  բացել,  լեզուն  դուրս  հանել,  լարել,  սրել,  պահել  մի  քանի  վայրկյան:

«Խողովակ» — Լեզուն  լայն  հանել,  կողքերը  բարձրացնել,  փչել  ստացված  խողովակի  մեջ:

«Կնճիթ» — Շուրթերը  առաջ  բերել,  նմանեցնելով  կնճիթի,  այնուհետև  այդպես  շուրթերը  տանել  աջ  և  ձախ:

«Ժպիտ» — Այնպես  ժպտալ,  որ  ատամները  երևան,  իսկ  հետո  այնպես  ժպտալ,  որ  ատամները  չերևան:

«Այտեր» — Ուռացնել  աջ  և  ձախ  այտերը,  հետո  միասին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s