Թլվատության (դիսլալիայի) կանխարգելմանն ուղղված լոգոպեդական խորհուրդներ

IMG_3564Ի՞նչ  ասել  է  թլվատություն:  Թլվատությունը  հնչարտաբերման  խանգարում  է,  որի  դեպքում  լսողությունը  և  խոսքային  ապարատի  նյարդավորումը  պահպանված  են: (Л.С. Волкова, С.Н. Шаховская – Логопедия. Учебник  для  студентов  дефекталофических  факультетов  педагогических  высших  учебных заведений.2003)

    Թլվատության  դրսևորման  ձևերն  են  հնչյունների  փոխարինում,  աղավաղում,  բացթողում,  շփոթում:

Հաճախ  ծնողական  սեմինարների  ժամանակ  ծնողները  հարց  են  տալիս,  թե,  «երբ  է  երեխան  սկսում  ճիշտ  խոսել,  առանց  հնչարտաբերման  խանգարումների»:

Յուրաքանչյուր  ծնող  պետք  է  իմանա,  որ  մինչև  5  տարեկան  երեխաների  մոտ  կարող  են  նկատվել  հնչարտաբերման  խանգարումներ  և  դա  համարվում  է  նորմա:  Սակայն,  եթե  երեխայի  մոտ  5 տարեկանից  հետո  ևս  նկատվում  են  հնչարտաբերման  խանգարումներ,  ապա  այս  դեպքում պետք  է  ժամանակ  չկորցնել  և  անհրաժեշտ  միջոցներ  ձեռնարկել`  դիմելով  համապատասխան  մասնագետին`  լոգոպեդի,  որը  հաշվի  առնելով  երեխայի  անհատական  առանձնահատկությունները  կաշխատի  նրա  հետ:  Սակայն  այն  աշխատանքը,  որը  անցկացվում  է  լոգոպեդական  սենյակում,  ցանկալի  է,  որպեսզի  շարունակվի  նաև  տանը:

Ինչպես  ընդհանուր   մանկավարժության, հոգեբանության, այնպես  էլ  հատուկ  մանկավարժական  գրականության  մեջ  բազմիցս  ընդգծվել  է  երեխայի  ծնողների  հետ  աշխատանքի  կարևորությունը:  Լոգոպեդական  աշխատանքն  անհնար  է  արդյունավետ  կատարել  առանց  ծնողների  հետ  համագործակցության:  (Է.Ռ. Թադևոսյան – Լոգոպեդի  և  ծնողի  համագործակցությունը`  որպես  հանրակրթական  դպրոցի  լոգոպեդական  աշխատանքի  կարևոր  օղակ – 2006թ.)

Լոգոպեդ – ծնող  համագործակցության  ամրացման  և  արդյունավետության  բարձրացմանը  նպաստում  են  լուսավորչական  աշխատանքները`  դիսլալիայի  տեսակների,  դրանց  առաջացման  պատճառների  և  կանխարգելման  վերաբերյալ:

Թլվատության  կանխարգելմանն ուղղված  լոգոպեդական  խորհուրդներ  ծնողներին.

  • Երեխաների  հետ  խոսել  պարզ,  հստակ  մայրենի  լեզվով`  առանց  «թոթովանքային  խոսքի»  կիրառման: Երեխան  կրկնօրինակում  է  այն  ինչ  լսում  է:  Հարկ  եղած  դեպքում  մի  բառը  կամ  ֆրազան  կրկնել  մի  քանի  անգամ,  փոխելով  բառերի  տեղերը:
  • Ուշադիր եղեք երեխաների  արտաբերական  ապարատի  օրգանների  կառուցվածքին  և  շարժունակությանը (կարճ  ենթալեզվային  սանձիկ,  պասիվ  լեզու,  բարձր  գմբեթաձև  քիմք  և  այլն):
  • Օրվա ընթացքում մի  քանի  անգամ  կատարել  արտաբերական  վարժություններ:  Այս  վարժությունների  նպատակն  է  մարզել  արտաբերական  ապարատի  օրգանների (շուրթեր,  լեզու,  փափուկ  քիմք)  մկանները,  որը  անհրաժեշտ  է  հնչյունների  ճիշտ  արտաբերման  համար:  Սկզբնական  շրջանում  անհրաժեշտ  է  աշխատել  հայելու  մոտ: Օրինակ.

«Ճոճանակ»

Լեզուն  դուրս  հանել  և  տանել  աջ,  ձախ,  վերև,  ներքև:

«Քաղցր  մուրաբա»

Լեզուն  դուրս  հանել  և  կատարել  շրջանաձև  շարժումներ`  դիպչելով  շրթունքներին:

«Մաքրել  ատամները»

Լեզվով  մաքրել  վերին  և  ստորին  ատամնաշարը:

«Ներկարար»

Լեզվի ծայրը բարձրացնել վեր  և  կպցնել քիմքին, տանել  հետ  և  առաջ:

«Ձիուկ»

Լեզուն  կպցնել  կոշտ  քիմքին  և  կտացնել:  Վարժությունը  կատարվում  է  դանդաղ,  ենթալեզվային  սանձիկը  ձգելով:

«Բաժակ»

Բերանը  մեծ  բացել,  լեզուն  լայնացած  բարձրացնել  վեր,  բայց  չկպցնել  ատամներին,  պահել  մի  քանի  վայրկյան:

 

 

 

«Նավակ»

Բերանը  լայն  բացել,  լեզուն  բարձրացած  է  դեպի  վերին  ալվեոլները  և  կողային  մասերով  ամուր  հպվում  է  վերին  սեղանատամներին:

 

  • Զարգացնել լեզվի և  ծնոտի  մկանները:  Շատ  արդյունավետ  է  կոշտ  սնունդի  ծամելը,  այտերի  ուռացնելը,  օդի   տեղափոխումը  մի  այտից  մյուսը  և  այլն:
  • Պետք չէ ծանրաբեռնել  երեխաներին:  Սկզբնական  շրջանում  խորհուրդ  չի  տրվում  պարապմունքները  անցկացնել  15-20  րոպեից  ավել:
  • Մեկ պարապմունքի ընթացքում    կարելի  է   հանձնարարել  3-4  վարժություն:
  • Հաջորդ վարժություններին անհրաժեշտ  է  անցնել  այն  դեպքում,  երբ  նախորդ  վարժությունները  յուրացվել  են:
  • Անհրաժեշտ է երեխաների  մոտ  ստեղծել  արտաբերական  վարժությունների  կատարման  մոտիվացիա:
  • Տնային հանձնարարությունները անհրաժեշտ  է  կատարել  սիստեմատիկ,  ամեն  օր`  լոգոպեդի  խորհրդով:
  • Երեխան պետք է  ունենա  մի  առանձին  անկյուն,  որտեղ  պետք  է  լինի  հայելի,  որ  նա  կարողանա  կատարի  արտաբերական  վարժություններ:  Երեխաները  վարժությունները  կատարելով  հայելու  առաջ  կարողանում  են  կառավարել  իրենց  շարժումները:
  • Վարժությունները երեխան պետք  է  կատարի  իքնուրույն,  իսկ  ծնողները  միայն  վերահսկեն,  որ  երեխան  ճիշտ  կատարի:  Կատարելով  արտաբերական  վարժություններ  ծնողները  օգնում  են  նախապատրաստել  երեխայի  արտաբերական  ապարատը  այն  հնչյունների  արտաբերման  համար,  որոնք  նա  սխալ  է  արտաբերում:
  • Եթե երեխան հոգնել  է  անհրաժեշտ  է  հանգստանալ,  բայց  հետո  անպայման պետք է   շարունակել  կատարել  հանձնարարությունները:
  • Երեխային ինչ-որ բան  ստիպել  չի  կարելի:  Պարապմունքները  դրական  արդյունք  տալիս  են  այն  դեպքում,  երբ  անցկացվում  են  խաղի  ձևով  և  երեխաների  համար  լինում  են  հետաքրքիր:
  • Թույլ չտալ երկար  ժամանակ  օգտագործել  ծծակ,  քանի  որ  այն  կարող  է  նպաստել  սուլական (ս,զ,ձ,ծ,ց),  շչական (շ,ժ,ջ,ճ,չ)  և  այլ  հնչյունների  միջատամնային  արտաբերմանը:
  • Կիրառել վարժություններ մանր  մոտորիկայի  զարգացման  համար:  Արդեն  վաղուց  հայտնի է, որ գոյություն  ունի  սերտ  կապ  մանր  մոտորիկայի  և  խոսքի  զարգացման  միջև:
  • Երբեք մի նախատեք  երեխային  նրա  համար,  որ  չի  կարողանում  կատարի  առաջադրանքը,  այլ  կատարեք   այն  առաջադրանքը,  որը  նրա  մոտ  ստացվել  է,  որ  այդ  պահին  երեխան  չհուսահատվի:
  • Ամեն օր երեխաների  համար  կարդալ  բանաստեղծություններ,  հեքիաթներ,  շուտասելուկներ:
  • Ուշադրություն դարձրեք երեխաների  ճաաչողական  ոլորտի`  մտածողության,  հիշողության,  ուշադրության  զարգացմանը:
  • Հաճախ գովեք երեխային,  սեփական  ուժերի  նկատմամբ  վստահություն  ձևավորեք:  Մեծ  է  ծնողների,  ընտանիքի  դերը  երեխաների  ճիշտ  հնչարտաբերման  դաստիարակման  գործընթացում:

Թլվատության կանխարգելմանն ուղղված լոգոպեդական  աշխատանքները  պետք  է  անցկացվեն  վաղ տարիքից` 3-4 տարեկանից  սկսած:

Ստորև  ներկայացված  են  թլվատության  կանխարգելմանն  ուղղված  լոգոպեդական  պարապմունքներ,  որոնք  անց են կացվել  նախակրթարանի  սաների (2-4 տ.)  հետ,  5-6 տարեկան  երեխաների  հետ:

Պետք  է  հիշել,  որ  յուրաքանչյուր խնդիր ավելի հեշտ է կանխարգելել, քան շտկել,այդ պատճառով էլ շատ կարևոր է,որ հնարավորինս լրջորեն հետևենք այս խորհուրդներին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s