Նախագծային աշխատանքի իմ առաջին փորձերը

Ակնթարթ,  որը  թվում  էր  շատ  հեռու,  բայց  նաև  այդքան  մոտ:  Ամեն  ինչ   կատարվեց  մեկ  ակնթարթում:  Շատ  սովորական  մի  օր  հայտնվեցի  կրթական  մի հաստատությունում,  որի  մասին  միշտ  երազել  էի:  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը  այն   կրթական   հաստատությունն   է,  որտեղ  աշխատում  են  ստեղծագործ  մարդիկ:  Այս   կրթահամալիրում  յուրաքանչյուրին  տրվում  է  հնարավորություն  ստեղծելու  նորը,  հանդես  գալ   նոր  նախագծերով  և  ես  այն հաջողակների  շարքում  եմ ,  որոնք  աշխատում  են  այս  կրթահամալիրում:

Այդքան  երկար   ժամանակ  չէ,  բայց այս  ամիսների  ընթացքում  ես  ձեռք  եմ  բերել  լավ  ընկերներ,  մասնագիտական  մեծ  փորձ :

Ներկա  գտնվելով  դասերին,  նկատեցի, որ  առավել  հաճախ  երեխաների  մոտ  նկատվում  է  հնչարտաբերման  խնդիրներ:  Այդ  իսկ  պատճառով  որոշեցի  իրականացնել  այնպիսի  նախագիծ,  որը  կօգնի  հաղթահարել  այս  խնդիրները:  Հնչյունների  ճիշտ  արտաբերման  համար  անհրաժեշտ  է,  որպեսզի  մեր  արտաբերական  ապարատի  օրգանների (այսինքն`  լեզու,  շուրթեր,  քիմք  և  այլն) մկանների  շարժունակությունը   լինի  զարգացած: Իմ  ամենօրյա  գործունեության  ընթացքում  ունեցել  եմ  և՛  անհատական,  և՛  խմբային  պարապմունքներ,  որի  ընթացքում   երեխաների  հետ  միասին  կատարել  ենք  արտաբերական  վարժություններ`  զարգացնելով  արտաբերական  ապարատի  օրգանների  շարժունակությունը:

Նախագիծը  անվանեցի  «Մարզում  ենք  արտաբերական  ապարատը» Այս  նախագիծը  իրականացրել  եմ   պարտեզի  սաներիդպրոցի  սովորողների  հետ:  Նախագծի  անցկացումը  կարևոր է  մասնավորապես   4-5 տարեկան  երեխաների  շրջանում ,  քանի  որ  այն  ունի  կանխարգելող  նպատակ:  Գործնականում  բոլոր  երեխաները  1-4  տարեկան  հասակում  աղավաղում  են  հնչյունները,  երբ  արտաբերում  են  բառեր  և  ֆրազաներ,  քանի  որ   կա  հչյունային  և  հնչութային  լսողության  ֆիզիոլոգիապես  հիմնավորված  անբավարարություն:  Վաղ  տարիքում  հնչարտաբերման  անբավարարությունը  անվանում  են  ֆիզիոլոգիական  թլվատություն:  Սակայն  5-5.5  տարեկանում  երեխաները  պետք  է  խոսեն  հստակ  ու  ճիշտ,  հակառակ  դեպքում  կունենանք   խոսքի   խնդիր:

Հենց  այս  առիթով  էլ  հատկապես  փոքրիկների  հետ  աշխատանքում   զգալի  տեղ  է  հատկացվում  արտաբերական  ապարատի  օրգանների  շարժունակությունը  զարգացնող  խաղերին,  վարժություններին:

«Մարզում  ենք  արտաբերական  ապարատը»  նախագիծն  իրենից  ներկայացնում  է  արտաբերական  վարժությունների  շարք («Քաղցր  մուրաբա»,  «Ճոճանակ»,  «Ձիուկ»  և այլն),  որոնք  նպաստում  են  անհրաժեշտ  արտաբերական  դիրքն  ընդունելու,  արտաբերական  մի  դիրքից  մյուսին  անցնելու  կարողությունների  զարգացմանը:  Արտաբերական  վարժությունները  նպատակահարմար  է  ընտրել  պարզից  բարդ  սկզբունքով:

Երեխաներին  առավել   ոգևորելու և աշխատանքում  ներգրավելու  համար  վարժությունները  կատարում  էինք  հեքիաթի   միջոցով:  Հեքիաթում   կար  մի  մարդուկ,  որը   մեր  լեզուն  էր,  ապրում  էր  մի  տնակում`  մեր  բերանում:  Այս  մարդուկը`  լեզուն,  դուրս  գալով  ողջունում  էր  բոլորին  և  սկսում  էր  մաքրել  իր  տնակը,  այնուհետև  մարզվում  էր:  Մարզվելուց  հետո  մարդուկը  հանդիպում  էր  տարբեր  կենդանիների:  Իսկ  վերջում`  հոգնած  տուն  վերադառնալով  հանգստաում  էր:

Դասապրոցեսի  ընթացքում  նման  օրինակ  վարժություններ   կատարելը  օգնումէր,  որպեսզի  երեխաները  լիցքաթափվեին և  թարմանային : Երեխաները  մեծ  հետաքրքրությամբ  և  սիրով  կատարում  էին  այս  վարժությունները,  ոմանք  ում  մոտ  միանգամից  չէր  ստացվում  որևէ   վարժություն  կատարելը,  չէին  վհատվում  և  կրկին  փորձում  էին,  մինչև  որ  ստացվեր:  Երեխաներն  անհամբերությամբ  ցույց  էին  տալիս  ստացված  արդյունքները  ինձ  և  դասավանդողներին:

Այս  նախագծին  զուգահեռ  անցկացրել  եմ  նաև  Սուսաննա  Դավթյանի  սկսած  «Մարզում  ենք  գլխուղեղը»  նախագիծը,  որը  կիրառել  եմ  ինչպես  նախակրթարանի  սաների  հետ,  այնպես  էլ  I-V-րդդասարանի  աշակերտների  հետ  և առավոտյան  ընդհանուր  պարապմունքների  ժամանակ:  Երեխաները  այնքան  տպավորված  և  ոգևորված  էին,  որ  ինձ դրսում  տեսնելիս  բարևում  և  փորձում  էին  ցույց  տալ  այն  վարժությունները,  որոնք  ամենաշատն  էին  հետաքրքրել  նրանց:

Երկու  նախագծերն  էլ  ունեն  կանխարգելիչ  և  զարգացնող  նպատակ: Դրանք  նպաստում  են  ուշադրության  կենտրոնացմանը  և  հաղորդում  են  դրական  հույզեր:

Այս  նախագծերը  անցկացրել  եմ  նաև  ծնողների  հետ`  ծնողական  սեմինարների  ժամանակ:  Սեմինարի  ընթացքում  փոքր-ինչ  հումորով,  սակայն  ամենայն  հետաքրքրությամբ  և  ջանասիրությամբ  ծնողները  կատարեցին  այս  վարժությունները:  Ճիշտ  է  հանդիպման  սկզբում  նրանք  դժվարացան,  սակայն  ընթացքում  արդեն  կարողացան  կատարել  դրանք  և  խոստացան,  որ  տանը  իրենց  երեխաների  հետ  ևս  կփորձեն:  Շատ  եմ  կարևորում  ծնողների  մասնակցությունը  նախագծերին,որպեսզի  աշխատանքը  շարունակական  լինի  և  կատարվի  ոչ  միայն  դպրոցում,  այլ  նաև  տանը:

Անհատական, դասարանական  աշխատանքների  արդյունքում  դրական  փոփոխությունները  նկատելի  են: Այսպիսով, խաղի  միջոցով, առանց  որևէ  լարվածության և շեշտվածության  աստիճանաբար  հաղթահարվում  են  հնչարտաբերման  դժվարությունները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s