Շնչառական վարժություններ և խաղեր

IMG_4213 Մասնակիցներ`  Նոր դպրոց, նախակրթարանի սաներ:

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

Реклама

Ամառային ուսումնական ճամբար

Խոսքային  շնչառությունը զարգացնող  վարժություններ  և  խաղեր

 п

Մասնակիցներ`  նախակրթարանի  սաներ,  5  տարեկաններ,  I, II, III-րդ   դասարանցիներ:

Նպատակը`  խոսքային  շնչառության  կարգավորում,  ուշադրության  կենտրոնացում,  ընդհանուր  և  մանր  մոտորիկայի  զարգացում:

Լոգոպեդական  աշխատանքում  երեխաների և  մեծահասակների  խոսքային  շնչառության  կարգավորման  համար    կիրառվում  են  շնչառական  վարժություններ:

Վարժությունները  գործի  են  գցում  մարմնի  բոլոր  մասերը (ձեռքեր,  ոտքեր,  որովայնի մկանները,  թիկունքի,  գոտկատեղի  մկանները):  Բոլոր  վարժությունները  կատարվում  են  քթով  կարճ  և  կտրուկ  ներշնչման  հետ  միաժամանակ (իսկ  արտաշնչումը  շատ  հանգիստ  է  լինում),  ուժեղանում  է  հյուսվածքներին  թթվածնով  մատակարարումը,  ինչպես  նաև  գրգռվում  է  քթի  լորձաթաղանթի  ռեցեպտորների  այն  գոտին,  որն  ապահովում  է  քթի  խոռոչի  և  մյուս  օրգանների  ռեֆլեկտորային  կապը:

Ահա  թե  ինչու  այս  շնչառական  վարժությունները  ունեն  կիրառման  մեծ  պահանջ,  քանի  որ  դրա  ազդեցությունը  բարերար  է  բոլոր  օրգանների  համար:  Այն  շատ  օգտակար  է  բոլորին`  անկախ  տարիքից:

Այս  վարժությունների  ժամանակ  կարևոր  նշանակություն  է  տրվում  ներշնչմանը:  Ներշնչումը  կատարվում  է  շատ  կարճ,  վայրկենական,  էմոցիոնալ  և  ակտիվ:

Շնչառական  վարժություններ.

  1. Ներշնչում և  արտաշնչում  քթով
  2. Ներշնչում և  արտաշնչում  բերանով
  3. Ներշնչում բերանով,  արտաշնչում  քթով
  4. Հաջորդաբար ներշնչում  և  արտաշնչում  աջ  և  ձախ  քթանցքներով
  5. Ներշնչում մեկ  քթանցքով,  արտաշնչում  մյուսով  և  հակառակը
  6. Ներշնչում և  երկարատև  արտաշնչում  քթով`  վերջում  ուժեղացնելով  արտաշունչը,  ներշունչը  և  մաս-մաս  քթով
  7. «Հաճելի հոտ  է  գալիս»:  Շրջան  կազմել  և  սենյակով  պտտվել  և  օդը  ներշնչել  քթով:  Ամենակոպիտ  սխալը  օդը  երկար  ներշնչելն  է:  Ներշնչումը  կարճ  է  և  կտրուկ:  Իսկ  բերանը  պետք  է  թեթևակի  կիսաբաց  լինի:
  8. Բարձրացնել ձեռքերը  ուսերի  մակարդակին:  Ներշնչման  ժամանակ  ձեռքի  ափերը  բացել,  իսկ  ներշնչման  ժամանակ  փակել:  Օդի  ներշնչումը  պետք  է  լինի  կարճ  և  կտրուկ:
  9. «Պտույտներ»: Շրջել գլուխը  աջ-ձախ:  Եվ  միաժամանակ  ամեն  պտույտի  հետ  կատարել  ներշնչում  քթով,  որը  պետք  է  լինի  կարճ  և  աղմկոտ:
  10. «Մեծ ճոճանակ»: Առաջ  գալ  մարմնով,  ձեռքերը  ձգել  դեպի  հատակը.  կատարում  ենք  ներշնչում,  խոնարհվում  ենք  հետ  և  նորից  ներշնչում  ենք:  Կատարվում  է  հետևյալ  հաջորդականությամբ`  առաջ-հետ,  ինչպես  ճոճանակը,  հետո  նաև`  աջ-ձախ:

Читать далее «Ամառային ուսումնական ճամբար»

Հարստացնում ենք բառապաշարը

Это слайд-шоу требует JavaScript.

Մասնակիցներ`  Գեղարվեստի  կրտսեր  դպրոց-պարտեզ: Նախակրթարան`  2-4 տարեկաններ:

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482