Ամառային ուսումնական ճամբար

Խոսքային  շնչառությունը զարգացնող  վարժություններ  և  խաղեր

 п

Մասնակիցներ`  նախակրթարանի  սաներ,  5  տարեկաններ,  I, II, III-րդ   դասարանցիներ:

Նպատակը`  խոսքային  շնչառության  կարգավորում,  ուշադրության  կենտրոնացում,  ընդհանուր  և  մանր  մոտորիկայի  զարգացում:

Լոգոպեդական  աշխատանքում  երեխաների և  մեծահասակների  խոսքային  շնչառության  կարգավորման  համար    կիրառվում  են  շնչառական  վարժություններ:

Վարժությունները  գործի  են  գցում  մարմնի  բոլոր  մասերը (ձեռքեր,  ոտքեր,  որովայնի մկանները,  թիկունքի,  գոտկատեղի  մկանները):  Բոլոր  վարժությունները  կատարվում  են  քթով  կարճ  և  կտրուկ  ներշնչման  հետ  միաժամանակ (իսկ  արտաշնչումը  շատ  հանգիստ  է  լինում),  ուժեղանում  է  հյուսվածքներին  թթվածնով  մատակարարումը,  ինչպես  նաև  գրգռվում  է  քթի  լորձաթաղանթի  ռեցեպտորների  այն  գոտին,  որն  ապահովում  է  քթի  խոռոչի  և  մյուս  օրգանների  ռեֆլեկտորային  կապը:

Ահա  թե  ինչու  այս  շնչառական  վարժությունները  ունեն  կիրառման  մեծ  պահանջ,  քանի  որ  դրա  ազդեցությունը  բարերար  է  բոլոր  օրգանների  համար:  Այն  շատ  օգտակար  է  բոլորին`  անկախ  տարիքից:

Այս  վարժությունների  ժամանակ  կարևոր  նշանակություն  է  տրվում  ներշնչմանը:  Ներշնչումը  կատարվում  է  շատ  կարճ,  վայրկենական,  էմոցիոնալ  և  ակտիվ:

Շնչառական  վարժություններ.

  1. Ներշնչում և  արտաշնչում  քթով
  2. Ներշնչում և  արտաշնչում  բերանով
  3. Ներշնչում բերանով,  արտաշնչում  քթով
  4. Հաջորդաբար ներշնչում  և  արտաշնչում  աջ  և  ձախ  քթանցքներով
  5. Ներշնչում մեկ  քթանցքով,  արտաշնչում  մյուսով  և  հակառակը
  6. Ներշնչում և  երկարատև  արտաշնչում  քթով`  վերջում  ուժեղացնելով  արտաշունչը,  ներշունչը  և  մաս-մաս  քթով
  7. «Հաճելի հոտ  է  գալիս»:  Շրջան  կազմել  և  սենյակով  պտտվել  և  օդը  ներշնչել  քթով:  Ամենակոպիտ  սխալը  օդը  երկար  ներշնչելն  է:  Ներշնչումը  կարճ  է  և  կտրուկ:  Իսկ  բերանը  պետք  է  թեթևակի  կիսաբաց  լինի:
  8. Բարձրացնել ձեռքերը  ուսերի  մակարդակին:  Ներշնչման  ժամանակ  ձեռքի  ափերը  բացել,  իսկ  ներշնչման  ժամանակ  փակել:  Օդի  ներշնչումը  պետք  է  լինի  կարճ  և  կտրուկ:
  9. «Պտույտներ»: Շրջել գլուխը  աջ-ձախ:  Եվ  միաժամանակ  ամեն  պտույտի  հետ  կատարել  ներշնչում  քթով,  որը  պետք  է  լինի  կարճ  և  աղմկոտ:
  10. «Մեծ ճոճանակ»: Առաջ  գալ  մարմնով,  ձեռքերը  ձգել  դեպի  հատակը.  կատարում  ենք  ներշնչում,  խոնարհվում  ենք  հետ  և  նորից  ներշնչում  ենք:  Կատարվում  է  հետևյալ  հաջորդականությամբ`  առաջ-հետ,  ինչպես  ճոճանակը,  հետո  նաև`  աջ-ձախ:

Լոգոպեդական  խաղեր`  ուղղված  «խոսքային  քամու»  ձևավորմանը  և  զարգացմանը.

   Տերևաթափ

Դիդակտիկ  նյութեր:  Բնական  տերևներ  կամ  գուավոր  թղթից  պատրաստված  տերևներ:

Ընթացքը:  Տրվում  է  հրահանգ.  «Փչե՛լ  ափի  մեջ  տեղադրված  տերևների  վրա  այնպես,  կարծես  տերևաթափ  է»:

Կատարել  5-7  անգամ:

 

   Ում  թռչունը  հեռու  կթռչի

Դիդակտիկ  նյութեր:  Թղթից  պատրաստված  թռչնի  պատկերներ:

Ընթացքը:  «Թռչուններին»  դասավորում  ենք  սեղանի  վրա:  Այնուհետև  երեխաները  զույգով  մոտենում  են  սեղանին:  Երեխաները   փչելով  փորձում  են  տեղաշարժել  թռչուններին:   (Մի  քանի  անգամ  փչելը  արգելվում  է):

 

    Նավաստիները

Դիդակտիկ  նյութեր:  Ջրով  թաս  և  թղթե  նավակներ:

Ընթացքը:  Երեխաները  նստում  են  շրջանաձև:  Կենտրոնում  գտնվում  է  փոքրիկ  սեղան,  որի  վրա  դրված  է  ջրով   լի    թաս:  Երեխաները  նավակով  պետք  է  ճանապարհորդեն  մի  քաղաքից  մյուսը:  Երեխաները  պետք  է  փչեն, որպեսզի  նավակը  հասնի  մյուս  քաղաք:

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s