Ծանոթանում ենք կենդանիների ձայներին

14877220_1147261405360203_2084109947_n Մասնակիցներ`  2-4 տարեկան  քոլեջիկներ:

Реклама

Աշնանային ճամբար. օր երրորդ

Աշնանային  ճամբարի  երրորդ  օրվա  սեմինարին  ներկա  էին   «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիր  նոր  ընդունված  դասավանդողները  և  երկարօրյայի  կազմակերպիչները:                   Այսօր  սեմինարի  ընթացքում  դասավանդողներին  ծանոթացրեցինք  ներառական  կրթական  համակարգին,  խոսեցինք  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  մասին,  ներկայացրեցինք  նրանց  ուժեղ  և  թույլ  կողմերը:  Քննարկեցինք,  թե  ինչ  բարդություններ  են  ունեցել  դասավանդողները  դասապրոցեսի   ընթացքում:  Մասնագիտական  խորհուրդներ  տալով  և  պատասխանելով  նրանց  հետաքրքրող  հարցերին  սկսեցինք  լրացնել  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  սովորողների  ԱՈՒՊ-ները:

Это слайд-шоу требует JavaScript.

Աշնանային ճամբար. օր առաջին

14796103_1139621706124173_285036777_o Այսօր`  աշնանային  ճամբարի առաջին  օրն,  անցավ  շատ  ակտիվ  և  աշխատանքային:   Աշխատանքի  առաջին  մասում  քննարկեցինք,  թե  ուսուցիչները  ինչ  դժվարություններ  են  ունեցել  սովորողների  հետ  դասապրոցեսի  ընթացքում:  Երկարատև  քննարկումների  ընթացքում  առաջարկվեցին  տարբեր  մոտեցումներ  դասապրոցեսը  ավելի  հետաքրքիր  և  օգտակար  դարձնելու  համար:          Աշխատանքի  երկրորդ  մասում  կատարեցինք  խորհրդատվություն  դասավանդողներին  և  միասին  լրացրեցինք  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  սովորողների  անհատական  ուսումնական  պլանները:

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

Հոկտեմբերի 24-28

Հոկտեմբերի 24

Աշխատակարգ

Կրթահամալիրում

9:30-10:00. ընդհանուր պարապմունք` Գեղարվեստի կրտսեր դպրոցում

10:00-12:30.

  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • ԱՈՒՊ-ների կազմում Գեղարվեստի կրտսեր դպրոցում

12:30-13:00. ընդմիջում Գեղարվեստի կրտսեր  դպրոցում
13:00-15:00.

  • Խորհրդատվություն(հատուկ կարիք ունեցող սովորողների հետ աշխատանք) գեղարվեստի կրտսեր  դպրոցի նոր ընդունված դասավանդողներին:

15.00-16:15  Հրաձգություն

Читать далее «Հոկտեմբերի 24-28»