Մարզում են գլխուղեղը քոլեջիկները

Реклама

Մանկական սուրդոլոգիայի ժամանակակից մոտեցումները

Այսօր  մենք  գնացել  էինք  <<Արաբկիր>>  Բժշկական  Համալիր  մասնակցելու  <<Մանկական  սուրդոլոգիայի  ժամանակակից  մոտեցումները>>  թեմայով  կոնֆերանսին:    Բժշկական  Համալիր  հյուրընկալվել  էին  Ցյուրիխի  Մանկական  համալսարանական  հիվանդանոցի  աուդիոլոգներ`  Կարլ  Բուսը,  Էմիլ  Ախտերբերգը  և  պրոֆ.  Կևին  Միլլերը:

Կոնֆերանսի  ընթացքում  խոսեցինք  լսողական  սարքերի  ընտրության  և  կարգավորման  հիմունքների  մասին,  ծանոթացանք  FM  համակարգին,  քննարկեցինք  լսողության  խանգարումներով  երեխաների  ներառական  կրթության  հիմնախնդիրներին`  ԱՄՆ-ում:  Իմացանք  նաև,  որ  FM  համակարգը  սկսել  են  կրառել  ԱՄՆ-ում  1981  թվականից  սկսած,  իսկ  Հայաստանի  Հանրապետությունում  սկսել  են  կիրառել`  2007-2008  թվականներից,  և  <<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրը  առաջիններից  էր,  ով  սկսեց  օգտագործել  այս  համակարգը:

Շատ  հետաքրքիր  էր,  երբ  կատարեցինք  գործնական  աշխատանք:  Բաժանվելով  խմբերի  գործնականում  տեսանք  և  փորձեցինք,  թե  ինչպես  է  աշխատում  FM  համակարգը:  Կոնֆերանսի  վերջում  մեր  կրթահամալիրին  նվիրեցին  Տեստեր,  որի  միջոցով  շատ  հեշտությամբ  կարող  ենք  ստուգել,  թե  լսողական  սարքերի  լիցքավորիչները  լիցք  ունեն,  թե  ոչ:

Այսպիսով,  այս  կոնֆերանսի  ընթացքում  մասնագետները  կիսվեցին  իրենց  մասնագիտական  փորձով  և  տվեցին  օգտակար  խորհուրդներ:

Это слайд-шоу требует JavaScript.

Միասնական նախագիծ « Տարվա եղանակները»

<<Տարվա  եղանակներ>>   նախագծի  նպատակն  է  ուսուցումը  դարձնել  ավելի  հետաքրքիր,  զարգացնող,  հաճելի  և  այլընտրանքային:   Նախագծի  մասնակիցներն  են  կրտսեր  դպրոցի  տարատարիք  սովորողները:

Այս  նախագծի  շնորհիվ  սովորողները  կճանաչեն  տարվա  եղանակները,  կզարգացնենք  երեխաների  ճանաչողական  ոլորտը,  հոգեկան  գործընթացները`  ուշադրություն,  հիշողություն,  երևակայություն,  մանր  մոտորիկան,  բառապաշարը:

Это слайд-шоу требует JavaScript.

Ձայնային վարժությունները որպես բանավոր խոսքի զարգացման միջոց

Խոսքը  մարդկության  հաղորդակցման  հիմնական  միջոցն  է,  որի  օգնությամբ  կարելի  է  ստանալ  և  փոխանցել  հսկայական  ծավալով  ինֆորմացիա:   Խոսքի  նյութական  հիմքը  ձայնն  է:  Վերջինս  երանգավորում  է  խոսքը,  արտահայտում  մարդու  հուզական  վիճակը,  սակայն  պետք  է  նշել,  որ  բացի  ձայնից  օգտագործվում  են  նաև  խոսքի  դադար,  տեմպ,  ռիթմ,  շեշտվածություն  և  այլն,  որպեսզի  առավել  արտահայտիչ  դառնա  խոսքը:

Թոքերից  դուրս  եկող  օդը  տատանում  է  ձայնալարերը,  որի  հետևանքով  առաջանում  է  ձայնը:

Ձայնի  զարգացումը  երեխաների  մոտ  բաժանվում  է  մի  քանի  շրջանների`  նախադպրոցական`  մինչև  6-7  տարեկանը,  մինչմուտացիոն` 6-7 տարեկանից  մինչև  13  տարեկան,  մուտացիոն  շրջան  13-15  տարեկան,  պոստ  մուտացիոն  շրջան  15-17  տարեկան: Читать далее «Ձայնային վարժությունները որպես բանավոր խոսքի զարգացման միջոց»