Հունվարի անհատական աշխատաժամանակ

hownvari_ashkhatazhamanak

Реклама

2016-2017 ուս. տարվա սեպտեմբեր-դեկտեմբերի հաշվետվություն

  1. Իրականացված ուսումնական նախագծեր

Ձայնային  վարժություններ

Ձայնավարժություն լողավազանում

Միասնական նախագիծ « Տարվա եղանակները»

Աշուն

Դեկտեմբերյան ուսումնական նախագիծ

Читать далее «2016-2017 ուս. տարվա սեպտեմբեր-դեկտեմբերի հաշվետվություն»

Հունվարյան նախագիծ: Հնչյունների ամրապնդում

Հնչարտաբերման  թերությունների  շտկմանն  ուղղված  լոգոպեդական  աշխատանքների  հիմնական  նպատակն  է`  խոսքի  մեջ  հնչյունների  ճիշտ  վերարտադրման  և  հմտությունների  ձևավորոDSCN0301.JPGւմը:

Ելնելով  լոգոպեդական  շտկողական  աշխատանքի  նպատակներից  և  խնդիրներից  հիմնականում  առանձնացնում  են  հետևյալ  փուլերը`

  1. նախապատրաստական  փուլ
  2. հնչյունի  դրում
  3. հնչյունի  ամրապնդում
  4. հնչյունի  տարբերակման  փուլ

Հնչյունների  ամրապնդման  փուլում  օգտագործվում  են  վարժությունների  այնպիսի  համակարգ,  որը  հնարավորություն  կտա  տվյալ  հնչյունը  ամրապնդել  տարբեր  դիրքերով  (բառասկզբում,  բառամիջում,  բառավերջում):

Դրված  հնչյունը  սկզբում  ամրապնդում  ենք  բաց,  հետո  փակ  վանկերում:  Այնուհետև  սկսում  ենք  ընտրել  բառեր,  որտեղ  դրված  հնչյունը  բառասկզբում  է,  բառամիջում  և  բառավերջում  է  գտնվում:  Հետո  երեխային  տալիս  ենք  ֆրազաներ:  Ֆրազաներից  հետո  աշխատանք  է  տարվում  նախադասությունների,  չափածո  տեքստերի  ուղղությամբ,  ինչպես  նաև  նկարները  պատմելու,  շուտասելուկներ  և  հանելուկներ  սովորելու  ուղղությամբ:

 

Զարգացնող խաղ. Գույներ

Այս  խաղի  միջոցով մենք  կարող  ենք  զարգացնել  գունային  ճանաչողությունը,  հոգեկան  գործընթացները,  տեսողական  ուշադրությունը  և  հիշողությունը,  կենտրոնանալու  և  արագ  կողմնորոշվելու  կարողությունները:

Առաջին հանդիպումը Ատիի հետ

15658839_1198334116919598_1294504883_oԻմանալով,  որ  այսօր  պետք  է  հանդիպենք  Ատիի  հետ,  երեխաները  անհամբերությամբ  պատրաստվեցին  և  միասին  շտապեցինք  նրա  մոտ:  Տեսնելով  Ատիին  երեխաներից  ոմանք  խիզախորեն  միանգամից  մոտեցան  և  սկսեցին  սիրել,  շոյել,  խաղալ  նրա  հետ:  Դրանից  ոգևորվելով  Ատին  ևս  սկսեց  սիրել  երեխաներին:

Սովորողներից  մի  քանիսը  այդպես  էլ  չմոտեցան  Ատիին  մի  փոքր  վախենալու  պատճառով:  Բայց  աստիճանաբար  նրանք  նույնպես  կսկսեն  ընկերանալ  և  խաղալ  Ատիի  հետ:  Երեխաներից  մեկը  այնքան  ընկերացավ  Ատիի  հետ ,  որ  անգամ  բռնել  էր  Ատիի  վզկապը  և  ցանկանում  էր  իր  հետ  զբոսնելու  գնալ:

Այսպիսով,  այսօր  Ատիի  և  երեխաների   առաջին  հանդիպումը  բարեհաջող  ավարտ  ունեցավ`  երկուստեք  պարգևելով  դրական  լիցքեր:

20 տարի ներառում

Դեկտեմբերի   14-ին  <<Հույսի  կամուրջ>>  հասարակական  կազմակերպությունը  նշում  էր  իր  հիմնադրման  20  ամյակը:  Ներկա  էին  բազմաթիվ  հյուրեր:  Միջոցառման  ընթացքում  հանձնվեցին  շնորհակալագրեր  մի  խումբ  մանկավարժների,  բժիշկների,  ովքեր  մեծագույն  ավանդ  են  ունեցել  Հայաստանում  ներառական  հասարակություն  ձևավորելու  գործընթացում:

Շնորհավորում  ենք  <<Հույսի  կամուրջ>>  հասարակական  կազմակերպությանը  և  ցանկանում  աշխատանքային  ստեղծագործ  և  նորանոր  հաջողություններ:

Նյութի  մասին  ֆոտոշարք`

Это слайд-шоу требует JavaScript.

Այլընտրանքային տոնածառ թաթիկներով

15555531_1192551774164499_2142250662_o

Այս  անսովոր  և  կրեատիվ  տոնածառի  միջոցով  մենք  զարգացրեցինք  երեխաների  հոգեկան  գործընթացները (ուշադրությունը,  հիշողությունը,  երևակայությունը),  գունային  ճանաչողությունը,  մանր  մոտորիկան, բառապաշարը,  խմբային  աշխատելու  կարողությունները:

Շփումը կենդանիների հետ

15491984_1192618234157853_1455151186_o

Նախագծի  մասնակիցներ`  5-10 տարեկան  սովորողներ:

Նպատակը`  սթրեսային  իրավիճակների  հաղթահարում,  նյարդային  համակարգի  հանգստացում,  ընկերասիրության  և  էմպաթիայի  զգացման (ապրումակցման,  կարեկցանքի)  առաջացում,  ինքնավստահության  բարձրացում:

Կենդանաթերապիաներից`  կանիսթերապիայով   սկսել  են  զբաղվել  դեռևս  20-րդ  դարի  50-ական  թվականներից`  եվրոպական  երկրներում:  Կենդանաթերապիաների  ժամանակ  ներգրավվում  են  նաև  այլ  կենդանիներ`  շներ,  դելֆիններ,  ձիեր:  Նրանք  նույնպես  ունենում  են  լավ  վերականգնողական  արդյունք  օգնելով  վերականգնել  հենաշարժողական  համակարգը:

Կենդանիները`  մասնավորապես  շները  համարվում  են  մարդկանց  լավագույն  ընկերները:    Հայտնի  է,  որ  համագործակցումը  և  շփումը  շների  հետ  դրական  ազդեցություն  է  ունենում  մարդու  վրա:   Կանիսթերապիան  օգտագործվում  է  հիմնական  բուժման  հետ  զուգահեռ:  Իսկ  կոպլեքս  մոտեցում  ցուցաբերելով  դրական  արդյունքի  ավելի  շուտ  կհասնենք:  Կանիսթերապիայում  մեծ  նշանակություն  ունի  շան  պատրաստվածությունը,  նա  պետք  է  հատուկ  պատրաստված  լինի  և  մարզված:  Այս  դեպքում  «բժիշկները»  չպետք  է   լինեն  ագրեսիվ,  անհանգիստ: Читать далее «Շփումը կենդանիների հետ»