Հունվարի 30

Մարկոսյան  Դանիել.

Դանիելն  այսօր  ակտիվ էր, աշխույժ: Մեծ  սիրով  մասնակցել է  դասարանական  աշխատանքին  և  բոլորի  հետ նկարել  է  դդում,  նախապատրաստվելով  մեր  կրթահամալիրում  անցկացվող  <<Ղափամայի>>  ծեսին:  Աշխատելիս  Դանիելն  այսօր  ճիշտ  կատարեց  բոլոր  առաջադրաքները : Читать далее «Հունվարի 30»

Реклама

Հունվարի 19

Հովհաննիսյան Դավիթ.

Այսօր Դավիթը ակտիվ էր, ուրախ: Նա մեծ հաճույքով այսօր մասնակցել է ընդհանուր պարապմունքին,  երգել, պարել :  Այսօր դասարանում բոլորը պետք է նկարեին «սմայլիկներ» և Դավիթը հետաքրքրությամբ մասնակցեց և նկարեց :

Այնուհետև նա դասընկերների հետ միասին գնաց եկեղեցի : Երբ վերադարձավ անհամբերությամբ սկսեց պատմել, որ գնացել է եկեղեցի,  մոմ է վառել,  աղոթել:

 

Մարկոսյան  Դանիել.

Դանիելն այսօր ակտիվ էր,  մասնակցել է ընդհանուր պարապմունքին : Այնուհետև դասարանական աշխատանքի ժամանակ ակտիվ մասնակցել է, ինքնուրույն նկարել   է «սմայլիկ » :

Հունվարի 18

Կարապետյան  Արսեն.

Արսենն  այսօր  մեծ  ուրախությամբ  մասնակցել  է  ընդհանուր  պարապմունքին:  Արսենն  այնքան  էր  հավանել  ջրաթերապիայի  պարապմունքը,  որ  այսօր  անընդհատ  հարցնում  էր,  թե  մյուս  անգամ,  երբ  ենք  գնալու:  Արսենն  այսօր  մասնակցել  է  Մայր  դպրոցի  համերգասրահում  տեղի  ունեցող  համերգին:  Նա  մեծ  հետաքրքրությամբ  և  ուշադրությամբ  լսում  էր  և  ծափահարում:  Համերգից  դրական  լիցքեր  ստացած  երեխաների  հետ  միասին  վերադարձանք  Հյուսիսային  դպրոց:

 

Ջաղինյան  Լևոն.

Լևոնն  այսօր  օրվա  սկզբում  հանգիստ  էր,  խաղաղ:  Այսօր  Լևոնն  այնքան  էր  ոգևորվել,  նա  մոտեցել  էր  էլեկտրոնային  գրատախտակին  և  փորձել  կատարել  ընկեր  Մարիի  ասած  առաջադրանքը:  Այնուհետև  Լևոնն  այնքան  էր  ուրախացել,  որ  չէր  ցանկանում  նստեր:  Բայց  հետո,  երբ  ընկեր  Նարինեն  սկսեց  հեքիաթ  կարդալ  Լևոնը  խաղաղվեց,  նստեց  և  սկսեց լսել  հեքիաթը:

 

Հովհաննիսյան  Դավիթ.

Դավիթն  այսօր  եկավ  ընդհանուր  պարապմունքին,  բայց  չմասնակցեց:  Այնուհետև  դասարանում,  երբ  բոլորը  ներկայացնում  էին  իրենց նկարած  նկարները,  Դավիթը  ներկայացրեց  իր  դասընկեր  Արտաշին:  Նա  այնքան  է  ընկերացել  Արտաշի  հետ,  որ  նրան  նվիրում  էր  մեքենա,  որ  Արտաշը  վարեր:

Հունվարի 16

Ջաղինյան  Լևոն.

Այսօր  Լևոնը  ակտիվ  էր,  ուշադրությունը  դժվարությամբ  էր  կենտրոնացնում:  Աշխատանքի  ընթացքում`  լոգոպեդական  լոտո  խաղալիս,  որը  նպաստում  է  բառապաշարի  հարստացմանը,  Լևոնը  արտաբերեց  մի  քանի  բառեր:

Օրվա  ընթացքում  Լևոնը  նաև  սկսեց  հեծանիվ  քշել,  որը  իր  սիրելի  զբաղմունքներից  մեկն  է:

 

Հարությունյան  Լիլիթ. Читать далее «Հունվարի 16»

Հունվարի 11

Հովհաննիսյան  Դավիթ.

Այսօր  տարատարիք  սովորողների  հետ  միասին  գնացել  էինք  ագարակ  ձիերին  տեսնելու:  Դավիթը  նույնպես  եկել  էր:  Սկզբում  ոգևորված  և  ուրախ  Դավիթը  միացավ  մեզ:  Երբ  հասանք  Դավիթը  տեսնելով  ձիերին  սկսեց  մի  փոքր  վախենալ:  Մենք  փորձեցինք  բացակայել,  որ  ոչինչ  չկա  վախենալու,  անգամ  շոյեցինք  ձիերին,  որ  նա տեսնի  և  փորձի  մոտենալ  կենդանիներին,  բայց  ավաղ  այս  անգամ  չստացվեց:  Այս  անգամ  նա  չկարողացավ  հաղթահարել  իր  ներքին  վախերը  կենդանիների  հանդեպ  և  չմոտեցավ:

 

Զոլյան  Զոյա.

Այսօր  Զոյան  նույնպես  մեր  հետ  եկել  էր  ագարակ  ձիերին  տեսնելու,  շփվելու  նրանց  հետ:  Զոյան  շատ  համարձակորեն  մոտեցավ  ձիերին  և  սկսեց  սիրել  նրանց,  ուշադիր  նայել,  թե  որտեղ  են  ապրում  նրանք,  ինչ  էին  ուտում:  Նրան  ամեն  ինչ  հետաքրքիր  էր:  Զոյան  շատ  սիրեց  Խզբզին և  Պոնիին,  նկատեցի,  որ  ուրախ  հայացքով  նայում  էր  նրանց:

 

 

Ջաղինյան  Լևոն.

Այսօր  Լևոնը  ակտիվ  էր,  անհանգիստ:  Լևոնին  տրված  առաջադրանքը,  այն էր`    կետագծերը միացնել  իրար,  որը  նա  արդեն  կարողանում  է  կատարել,  ավարտելուց  հետո  դասընկերների  հետ  միասին  փորձեցինք  սովորել  բանաստեղծություն:  Բայց  Լևոնը  դժվարությամբ  էր  ուշադրությունը  կենտրոնացնում:

Հունվարի 9

Ջաղինյան  Լևոն.

Սովորողն  այսօր  ակտիվ  էր,  մի  փոքր  ահանգիստ:  Դժվարությամբ  էր  ուշադրությունը  կենտրոնացնում:  Հետաքրքրությամբ  և  մեծ  սիրով  հանդիպելով  Ատիին`  ուրախացավ,  ոգևորվեց,  փորձեց  սիրել  և  խաղալ  Ատիի  հետ:

Հովհաննիսյան  Դավիթ.

Սովորողն  այսօր  հանգիստ  էր,  խաղաղ,  ուրախ  և  ոգևորված:  Ընդհանուր  պարապմունքին  ակտիվ  մասնակցելուց  հետո  նա  պատմում  էր,  թե  Ձմեռ  Պապիկից  ինչ  նվերներ  էր  ստացել:

Կարապետյան  Արամ.

2-րդ  դասարանի  սովորող  Կարապետյան  Արամն  այսօր  շատ  ակտիվ  էր,  ուրախ:  Դասընկերների  հետ  պահմտոցի  խաղալուց  հետո  եկավ  և  սկսեց  պատմել,  թե  ինչպես  է  դիմավորել  Ամանորը  և,  թե  ինչ  նվերներ  է  ստացել  Ձմեռ  Պապից:  Արամը  այսօր  փայլեց  իր  շախմատ  խաղալու  կարողությամբ: