Ջրաթերապիան որպես ուսումնական գործիք

20150610_111817Նախագծի մասնակիցներ— 5-10 տարեկան    սովորողներ:

Նախագծի  ղեկավարներ — Տաթև  Համբարյան,  Նինա  Հովհաննիսյան

Նպատակը – Նյարդային  համակարգի  հանգստացում,  ընդհանուր  մոտորիկայի  զարգացում,  ընդհանուր  ամրապնդում,  ռելաքսացիոն  և  սեդատիվ  (հանգստացնող)  արդյունքի  առաջացում,  մկանային  համակարգի  զարգացում,  սթրեսային  իրավիճակների  հաղթահարում:

Վերականգնողական  գործընթացում  մեծ  նշանակություն  ունի  ջրային  թերապիան,  որը  զարգացնում  է  երեխաներին,  թե՛  ֆիզիկապես,  թե՛  հոգեբանորեն:  Այս  թերապիան  կարելի  է  կիրառել  տարբեր  տարիքային  խմբերի  պատկանող   անձանց  հետ:  Ջրային  թերապիան  թողնում  են  ընդհանուր  ամրապնդող,  սեդատիվ (հանգստացնող),  հակահիպերտենզիվ (զարկերակային  ճնշման  իջեցում)  ազդեցություն: Ջրային  թերապիան  ակտիվորեն  ազդում  է  կենտրոնական  նյարդային  համակարգի  վրա:

Այս  թերապիան  ունի  և՛  բուժիչ,  և՛  կանխարգելիչ  նշանակություն:

Արևելյան դպրոցի սովորողների այցը ագարակ

16106122_1217225308363812_1717007459_o  Այսօր  Արևելյան  դպրոցի  տարատարիք  սովորողների  մի  խմբով  այցելեցինք  ագարակ  ծանոթանալու  և  շփվելու  ձիերի  հետ:  Երեխաները  անհամբերությամբ  սպասում  էին,  թե,  երբ  ենք  հասնելու  այնտեղ,  որ  նրանք  սիրեն  ձիերին:  Տեսնելով  կենդանիներին  երեխաները  ծանոթացան  նրանց  անուններին  և  ընկեր  Խորենի  և  ընկեր  Լուսինեի   օգնությամբ  նրանք  մոտեցան  ձիերին  և  սկսեցին  սիրել,  սանրել  նրանց:

Տպավորիչ  էր  այն,  երբ  սովորողներից  մեկը  իր  ձեռքերը  դնելով  ձիու  վրա  զգաց  կենդանու  մարմնի  տաք  ջերմությունը:  Սովորողն  այնքան  ուրախ  էր,  որ  անհամբերությամբ  կիսվում  էր  իր տպավորություններով:  Այսպիսով,  սովորողները  շփվելով  ձիերի  հետ  ստացան  դրական  էնէրգիա  և  դրական  լիցքեր: