Հունվարի 30

Մարկոսյան  Դանիել.

Դանիելն  այսօր  ակտիվ էր, աշխույժ: Մեծ  սիրով  մասնակցել է  դասարանական  աշխատանքին  և  բոլորի  հետ նկարել  է  դդում,  նախապատրաստվելով  մեր  կրթահամալիրում  անցկացվող  <<Ղափամայի>>  ծեսին:  Աշխատելիս  Դանիելն  այսօր  ճիշտ  կատարեց  բոլոր  առաջադրաքները :

 

Հովհաննիսյան  Դավիթ.

Դավիթն  այսօր  օրը  սկսեց ուրախ, առույգ: Նա մեծ հաճույքով  մասնակցեց  ընդհանուր  պարապմունքին:  Այնուհետև  մասնակցեց  դասարանական  աշխատանքին  և առաջիններից  էր  ով  նկարեց  իր  յուրահատուկ  դդումը, քանի  որ  նախապատրաստվում  էինք  <<Ղափամայի>>  ծեսին:

 

Կարապետյան  Արսեն.

Արսենն այսօր  հանգիստ էր, խաղաղ:  Այսօր  մենք  փորձեցինք  միասին  մուտք  գործել  Արսենի  բլոգ:  Նա  մեծ  հետաքրքրությամբ  սպասում էր, թե  երբ  էինք  իր  պատրաստած  նյութերը  տեղադրելու  իր  բլոգում:

 

Ազատյան  Սամվել.

Սամվելն  այսօր  ակտիվ  էր, ուրախ  տրամադրություն  ուներ:  Այսօր  նա  ակտիվ  մասնակցել  է  մայրենիի դասին  և  ինքնուրույն  կատարել է  առաջադրանքներ:  Նա  այնքան  ոգևորված  էր,  որ  առանց  որևիցե  դժվարության  ինքնուրույն  կարողացել  էր  կատարել  առաջադրանքները:

 

Հարությունյան  Լիլիթ.

Լիլիթն  այսօր  հանգիստ  էր,  խաղաղ:    Ընտրության  ժամին  փորձեցինք  բոլորի  հետ  միասին  նկարել  մեր <<ավատարներին>>,  սակայն  Լիլիթն այսօր դժվարացավ  ինքնուրույն  նկարել:

 

Զոլյան  Զոյա.

Զոյան  ինչպես  միշտ  մեծ  հաճույքով  մասնակցել  է  ընդհանուր  պարապմունքին:  Կարի  և  դիզայնի  ժամին  Զոյան  հետաքրքրությամբ  իր  համադասարանցիների  հետ  միասին  ստեղծեց  մի  յուրահատուկ  և  օրիգինալ  զգեստի  նմուշ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s