Մուլտֆիլմեր, տեսաֆիլմեր

Այսօր  ընկեր  Քրիստինեի  հետ  առաջին  դասարանցիների  համար  պատրաստել  էինք  մուլտֆիլմեր,  տեսաֆիլմեր  կենդանիների  մասին,  որի  շնորհիվ  փորձում  էինք  հաղթահարել  երեխաների  վաղը  կենդանիների  նկատմամբ:   Երեխաները  ուշադրությամբ  դիտեցին  տեսանյութերը  և  կիսվեցին  իրենց  տպավորություններով,  ոմանք  նաև  օրինակներ  բերեցին,  թե  ինչպե՞ս  են  իրենք   սիրել,  շփվել  ձիերի  հետ:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Գունային ճանաչողությունը զարգացնող խաղ ընկեր Աստղիկի հետ

Այսօր  քոլեջի  ուսանողուհի  Աստղիկը  պատրաստել  էր    մի  խաղ,  որի   շնորհիվ  մենք  փորձեցինք  զարգացնել  նախակրթարանի  սաների  գունային  ճանաչողությունը:  Երեխաները  մեծ  հետաքրքրությամբ  և  սիրով  մասնակցեցին:

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծային աշխատանք քոլեջի ուսանողների հետ

Հատուկ  մանկավարժություն  և  արատաբանություն  առարկայի  շրջանակներում  քոլեջի  ուսանողների  հետ  միասին  մշակեցինք  մի նախագիծ,   որի  նպատակն   է  զարգացնել  երեխաների  խոսքը,  ճանաչողական  ոլորտը,  հոգեկան  գործընթացները (ուշադրություն,  հիշողություն,  երևակայություն):

Նախագծի  մասնակիցներն են`  նախակրթարանի  սաները  և  5 տարեկանները:

Քանի  որ,  այս  տարիքի  երեխաների  մոտ  առաջնային  գործունեության  տեսակը  խաղն  է,  այս  նախագծի  ընթացքում ուսանողների  հետ  միասին  պետք է  պատրաստենք  զարգացնող  խաղեր :

Արդյունքում  ուսանողները  կհամագործակցեն  դաստիարակների  և  դասվարների  հետ,  կզինվեն նոր  գիտելիքներով  և  հմտություններով:

Սուրդոմանկավարժություն: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Դասակարգումը, առաջացման պատճառները: Մանկավարժի կողմից տարվող աշխատանքը:

Սուրդոմանկավարժությունը  գիտություն  է  լսողության  խանգարումով  երեխաների  կրթության  և  դաստիարակության  մասին:  Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:  Սուրդոմանկավարժությունը  մանկավարժության  գիտությունների  համակարգին  պատկանող  գիտություն  է:

Սուրդոմանկավարժության  խնդիրներն  են. Читать далее «Սուրդոմանկավարժություն: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Դասակարգումը, առաջացման պատճառները: Մանկավարժի կողմից տարվող աշխատանքը:»

Կարդում ենք Հովհաննես Թումանյան.

Այսօր  օրը  և  ընդհանուր  պարապմունքը  սկսվեց  թումանյանական  բանաստեղծություններով:  Հաճելի  էր  տեսնել,  թե  ինչպե՞ս  են  մեր  սովորողները  սիրով  ընթերցում  մեծն  ուսուցչի  բանաստեղծությունները:

Այնուհետև  ակտիվորեն  սկսեցին  մարզվել:  Ապշեցուցիչ  էր,  թե  ինչպիսի  ակտիվությամբ  ու  եռանդով  էր  մասնակցում  Դավիթը:  Շարունակելով  մեր  օրը`  Դանիելի  և  Դավթի  հետ,   նրանց  դասընկերների  հետ միասին  պատրաստվում  էինք  նկարել  Հովհաննես  Թումանյանին:  Անչափ  հետքրքիր  էր,  թե  ինչպիսի՞ն  կլիներ  Հովհաննես  Թումանյանն  իրենց  աչքերով:

Մինչ  Դանիելն  ու  Դավիթը  կնկարեին,  Լիլիթը,  Սամվելը   և  իրենց  դասընկերները  միասին  ընթերցում  էին  Հովհաննես  Թումանյանի  «Իմ  երգը»  բանաստեղծությունը:

Էպիլեպսիա /ընկնավորություն/

Էպիլեպսիան խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ` Читать далее «Էպիլեպսիա /ընկնավորություն/»

Ընկերասիրություն…

16788130_1251572741595735_1205094753_n         Այնքան հաճելի է, երբ շրջապատված ես լինում  ըներներով,  որոնք  քեզ  միշտ  սիրում  և  հիշում են:  Ահա  այդպիսի  վարքագծի ես ականատես  եղա,  երբ  Դավիթը  անհամբերությամբ  շտապել  էր  դպրոց,  որպեսզի  շնորհավորեր  իր  դասընկերոջ` Արտաշեսի  ծննդյան  օրը:  Դավիթն  այնքան  է  հարգում  և  սիրում  իր  ընկերոջը,  որ  նվեր   էր  պատրաստել  Արտաշեսի   համար:

Այնքան  գովելի  և  պարտավորեցնող  է,  երբ  ծնողները  համագործակցում  են  և  դպրոցում  կատարած  մեր  աշխատանքը  շարունակում  են  նաև  կատարել  տանը:  Ահա  այդպիսի  գովասանքի  է  արժանի  Սամվելը,  որը  սկսել  է  ջանասիրաբար  աշխատել,  կատարել  բոլոր  առաջադրանքները:

Այդ  նույն  ջանասիրությամբ  է  աշխատում  նաև  Արսենը,  ով  արդեն  կարողանում   է  աշխատել  համակարգչով: