Կարդում ենք Հովհաննես Թումանյան.

Այսօր  օրը  և  ընդհանուր  պարապմունքը  սկսվեց  թումանյանական  բանաստեղծություններով:  Հաճելի  էր  տեսնել,  թե  ինչպե՞ս  են  մեր  սովորողները  սիրով  ընթերցում  մեծն  ուսուցչի  բանաստեղծությունները:

Այնուհետև  ակտիվորեն  սկսեցին  մարզվել:  Ապշեցուցիչ  էր,  թե  ինչպիսի  ակտիվությամբ  ու  եռանդով  էր  մասնակցում  Դավիթը:  Շարունակելով  մեր  օրը`  Դանիելի  և  Դավթի  հետ,   նրանց  դասընկերների  հետ միասին  պատրաստվում  էինք  նկարել  Հովհաննես  Թումանյանին:  Անչափ  հետքրքիր  էր,  թե  ինչպիսի՞ն  կլիներ  Հովհաննես  Թումանյանն  իրենց  աչքերով:

Մինչ  Դանիելն  ու  Դավիթը  կնկարեին,  Լիլիթը,  Սամվելը   և  իրենց  դասընկերները  միասին  ընթերցում  էին  Հովհաննես  Թումանյանի  «Իմ  երգը»  բանաստեղծությունը:

Реклама