Սուրդոմանկավարժություն: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Դասակարգումը, առաջացման պատճառները: Մանկավարժի կողմից տարվող աշխատանքը:

Սուրդոմանկավարժությունը  գիտություն  է  լսողության  խանգարումով  երեխաների  կրթության  և  դաստիարակության  մասին:  Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:  Սուրդոմանկավարժությունը  մանկավարժության  գիտությունների  համակարգին  պատկանող  գիտություն  է:

Սուրդոմանկավարժության  խնդիրներն  են.

  1. Լսողության խանգարումով  երեխաների  բազմակողմանի ուսումնասիրությունը,
  2. Մայրենի լոզվի  բանավոր  խոսքի  ուսուցման  և  լսողության  ընկալման  զարգացման  համակարգի  հիմնավորումը,
  3. Ուսուցման  բովանդակության (ծրագրեր,  պլաններ,  դասագրքեր), ուսուցման  և  դաստիարակության  ձևերի, մեթոդների  գիտական  հիմնավորումը,
  4. Խնդրի շտկման  և  փոխհատուցման  տեխնիկական  միջոցերի  ստեղծումը,  կատարելագործումը,
  5. Ուսուցիչների, ընտանիքների  համագործակցման  ուժեղացումը,  երեխաների  դաստիարակման  արդյունավետությունը  բարձրացնելու  նպատակով,
  6. Սուրդոմանկավարժական գիտելիքների  և  նվաճումների  քարոզումը:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Լսողության  խանգարման  պատճառները.

Լսողական  անալիզատորի  ցանկացած  հատվածի  ախտահարումը  առաջացնում  է  լսողական  կորուստ:  Արտաքին  և  միջին  ականջների  ախտահարումը   (կոնդուկտիվ  ծանրալսություն)  հանգեցնում  է  լսողության  իջեցմանը,  բայց  ոչ  խլացմանը:  Խորը  խլություն  առաջանում  է  ներքին  ականջի  ախտահարման  ժամանակ (նեյրոսենսոր):  Խլությունը  կարող  է  առաջանալ  նաև  լսողության  կենտրոնի  ախտահարման  դեպքում:  Լսողության  խագարման  առաջացման  պատճառները  կարող  են  բազմազան  լինել:  Ի  ծնե  առաջացող  պատճառներից  են  լսողական  օրգանի  բնածին  թերությունները:  Կարող  են  լինել  նաև  ի  ծնե,  բայց  ոչ  ժառանգական  պատճառներ:  Ի  ծնե  լսողության  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  հղիության  ժամանակ  մոր  կրած  տրավմաները,  ընդունած  օտոքսիկ  դեղամիջոցները  և  այլն:  Ձեռքբերովի  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  տրավման,  ինեկցիոն  հիվանդությունները,  չափից  բարձր  ձայնը,  քիմիական  թունավորումները  և  այլն:

Լսողությունը  հետազոտվում է  տոնալ  աուդիոմետրիայի  միջոցով:

ՀՀ-ում  կիրառվում  է  առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  դասակարգումը.

I աստիճան լսողության  թեթև  կորուստ,

II աստիճան  լսողության  միջին  կորուստ,

III աստիճան  լսողության  ծանր  կորուստ,

IV աստիճան  խորը  կորուստ,

Խլություն:

Խոսքի  վիճակը  այս  երեխաների  մոտ  կախված  է  մի  շարք  գործոններից.

  1. Լսողության իջեցման  աստիճանից,
  2. Լսողության խանգարման  առաջացման  ժամանակը,  եթե  լսողության  խանգարումն  առաջանում  է  3տ.-ից  հետո,  երեխայի  մոտ  կարող  է  լինել  ֆրազային  խոսք,  բառապաշարի,  քերականության  և  հնչարտաբերման  չնչին  խանգարումներով:

Եթե  առաջանում  է  դպրոցական  տարիքում,  ապա  հիմնականում  դրսևորվում  են  հնչարտաբերման  խանգարումները`  լղոզված  արտաբերմամբ:

Վաղ  տարիքում  լսողության  խանգարում  ստացած  երեխաների  մոտ  դիտվող  խոսքային  խանգարումները  զբաղեցնում  են  խոսքի  կոմպոնենտները.  բառապաշար,  քերականություն,  հնչյունաբանություն:

Լսողությամբ  բառերի  ընկալման  անլիարժեքությունը  բերում  է  բառապաշարի  աղքատացմանը  և  աղավաղմանը,  բառերի  նշանակության  սահմանափակմանը:  Այս  երեխաների  բառապաշարում  գրեթե  բացակայում  են  ընդհանրացնող  հասկացությունները (տրանսպորտ,  հագուստ,  կենդանի  և  այլն):  Նկատվում  է.

  • առարկայի և դրա  առանձին  մասերի  անվանման  շփոթում,
  • առարկաների անվանումների և  գործողությունների  շփոթում (նկարել-մատիտ,  բարձ-քնել),
  • առարկաների շփոթում ըստ  արտաքին  նմանության,
  • փոխաբերական, բազմիմաստ բառերի  ընկալման  խանգարումներ:

Չլսելով  բառի  վերջավորությունը`  երեխաները  կամ  բաց  են  թողնում  դրանք,  կամ  կիրառում  աղավաղված  տեքստով:  Հնչյունների  չտարբերակմամբ  պայմանավորված  բարդությունները  առաջացնում   են  հնչարտաբերման  զանազան  խանգարումներ:  Բնորոշ  է  հետևյալը.

  • հնչյունների շփոթում,
  • հնչյունների փոխարինում,
  • հնչյունների բացթողում,
  • հնչյունների աղավաղված արտաբերում:

Լսողության  խանգարումով  երեխաների  խոսքին  բնորոշ  է  լղոզվածությունը,  աղքատությունը  ինտոնացիայում:  Խոսքի  տեմպը,  որպես  կանոն`  դանդաղացած  է:  Բառերի  սահմանափակ  քանակը,  լեզվի  քերականական  կառույցի  յուրացման  անբավարարությունը  իրենց  հերթին  բերում  են  կարդացած  տեքստի  ընկալման,  հասկացման  խանգարմանը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s