Գունային ճանաչողությունը զարգացնող խաղ ընկեր Աստղիկի հետ

Այսօր  քոլեջի  ուսանողուհի  Աստղիկը  պատրաստել  էր    մի  խաղ,  որի   շնորհիվ  մենք  փորձեցինք  զարգացնել  նախակրթարանի  սաների  գունային  ճանաչողությունը:  Երեխաները  մեծ  հետաքրքրությամբ  և  սիրով  մասնակցեցին:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Նախագծային աշխատանք քոլեջի ուսանողների հետ

Հատուկ  մանկավարժություն  և  արատաբանություն  առարկայի  շրջանակներում  քոլեջի  ուսանողների  հետ  միասին  մշակեցինք  մի նախագիծ,   որի  նպատակն   է  զարգացնել  երեխաների  խոսքը,  ճանաչողական  ոլորտը,  հոգեկան  գործընթացները (ուշադրություն,  հիշողություն,  երևակայություն):

Նախագծի  մասնակիցներն են`  նախակրթարանի  սաները  և  5 տարեկանները:

Քանի  որ,  այս  տարիքի  երեխաների  մոտ  առաջնային  գործունեության  տեսակը  խաղն  է,  այս  նախագծի  ընթացքում ուսանողների  հետ  միասին  պետք է  պատրաստենք  զարգացնող  խաղեր :

Արդյունքում  ուսանողները  կհամագործակցեն  դաստիարակների  և  դասվարների  հետ,  կզինվեն նոր  գիտելիքներով  և  հմտություններով: