Ռելաքսացիա

17410292_1288148217938187_625221701_n  Այսօր  հերթական  անգամ   Զոյայի  և  Դավիդի  հետ  գնացինք  լողավազան  շարունակելու  ջրաթերապիայի  պարապմունքները:  Երեխաները  միանգամից  ջուրը  մտնելով  վայելեցին  ամեն  վայրկյանը:  Պարապմունքի  ընթացքում  երեխաների  լարված  մկանային  համակարգը  հանգստացավ  և  նրանք  կարողացան  ինքնուրույն  պարկած  մնալ  ջրի  վրա:  Կատարելով  զանազան  վարժություններ,  ժամանակն  այնքան  արագ  անցավ,  որ  երեխաները  չէին  ցանկանում  հեռանալ: