Ագարակում

IMG_2719 Արևելյան  դպրոցի  սովորողների  այցերը  Ագարակ  ավելի  հետաքրքիր  ու  սպասելի  են  դառնում:  Շատ  հուզիչ  էր  այն  պահը,  երբ  մեր  սովորողներից  մեկը  հաղթահարեց  իր  վախը  և  նստեց  ձիու  վրա:  Լինելով  անփորձ  նա  խուսափում  էր  բարձրանալ  ձիու  վրա,  սակայն,  երբ  նստեց  և  զբոսնեց  այլևս  չէր  ցանկանում  բաժանվել  ձիուց:

Իսկ  մեր  մյուս  սովորողը  անյքան  տպավորված  էր  ձիերի  հետ  հանդիպումից,  որ  իր  ձեռքերով  պատրաստել  էր  Ագարակը  և  այնտեղ  ապրող  կենդանիներին:

Реклама

Իպպոթերապիան (ձիաբուժությունը) շարունակվում է

IMG_2424 Արևելյան  դպրոցի  սովորողները  կրկին  Ագարակում  էին:  Հերթական  անգամ  հանդիպեցինք  ձիերին,  շփվեցինք,  սիրեցինք:

Այս  անգամ  ևս  հաղթահարեցինք  նորանոր  դժվարություններ:  Ընկեր  Լուսինեի  և  ընկեր  Խորենի  հոգատար  վերաբերմունքի  շնորհիվ  է,  որ  մեր  սովորողներն  հասնում  են  հաջողությունների:  Մեծ  ուրախություն  էր,  երբ  մեր  սովորողներից  մեկը  հաղթահարելով  իր  վաղը  մոտեցավ  ձիուն,  սիրեց  նրան,  անգամ  նստեց  ձիու  վրա  և  զբոսնեց:

Խոսքային շնչառությունը զարգացնող խաղ

18109629_1362875777125252_681252863_n Նպատակը`  խոսքային  շնչառության  զարգացում:

Դիդակտիկ  նյութեր`  բաժակ,  ռեզինե  ձեռնոց:

Ընթացքը`  Երեխաները  պետք  է  փչեն  բաժակի   մեջ,  այնպես,  որ   բաժակի  վրա  ամրացված  ձեռնոցը  վեր  բարձրանար:

Ջրաթերապիան և Դավթի արկածները

18051949_1320947791324896_2118895120_n  Սկզբում  մի  փոքր  վախ,  հետո  հաճելի  խաղ, այնուհետև   ջրից  դուրս  չգալու  ցանկություն:

Գալով  լողավազան  Դավիթը  մի  փոքր  դժվարությամբ  ցանկացավ  մտնել  ջուրը:  Բայց այսօր  ջրաթերապիայի  հերթական  պարապմունքի  ընթացքում  մենք  ունեցանք  դրական  արդյունք,  այն,  որ  Դավիթը  ընկեր  Տաթևի  օգնությամբ  կատարեց  բոլոր  վարժությունները,  իսկ  հետո  մի  փոքր  հանգստանալուց  հետո  արդեն  իր  ցանկությամբ  նա  ուզեց  մտնել  ջուրը:

Փոքր  քայլերով,  սակայն  մեծ  ջանքեր  գործադրելով  Դավիթը  փորձում  էր  հաղթահարել  իր    վաղերը:

Ագարակում…

IMG_1991

Մեր  այցելությունը  Ագարակ  շարունակվում է: Այս  անգամ  Լևոնն ու  Գոռը  հասցրեցին  շփվել  կենդանիների  հետ,  սիրել  նրանց,  ձի  նստել:  Սակայն  Գոռը  այս  անգամ խուսափեց  ձիու  վրա   նստել,   բայց  մեծ  հետաքրքրությամբ  հետևում էր  նրանց,  անգամ  մոտեցավ  և սիրեց  ձիերին:  Իսկ  Լևոնը  խիզախորեն  բարձրացավ  և  նստեց  ձիու  վրա:  Երբ  Լևոնը  ձիու  վրա  էր,  զգացվում  էր , թե ինչքա՜ն  հանգստություն  կա  նրա աչքերում,  նա  դարձավ  ավելի  հանգիստ  և մեղմ:

Զարգացնող խաղերի նախագիծ

IMG_2053         Զգայարանների  արահետ

Խաղի  նպատակը`  սենսորիկայի  զարգացում (շոշափելու  հմտությունների  զարգացում):

Դիդակտիկ  նյութեր`  քարեր,  խխունջներ,  խոտ,  ավազ,  մանր խաղալիքներ,  կավ,  ջուր:

Խաղի  ընթացքը`  Երեխաները  աչքերը  փակ  պետք  է  անցնեն  «Զգայարանների  արահետով»,  ոտքերով  շոշափեն   և  անվանեն,  թե  ինչի՞  վրա  են  կանգնել: