ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ. 30.08.2017

09:00-09:45՝ Ուսումնական երթուղիների փորձարկում 
10:00-10:15՝ Մազական ընդհանուր պարապմունք Կրթական պարտեզում
10:20-11:30՝ Մարզատոն
11:30-12:00` Օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում

Реклама

Մարզատոն

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30` 10:20-11:30
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ, «Ուրախ լողափ»

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան

«Ուրախ լողափ»

  • Ընդհանուր պարապմունք
  • Լողափնյա նախավարժանք
  • Լողափնյա խաղեր
  • Ցնցուղի ընդունում
  • Ուրախ լող
  • Արևային լոգանք

 

Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար. օր առաջին

 

Այսօր  դասավանդողների  օգոստոսյան  ստուգատեսային  ճամբարի  առաջին  օրն  էր:  Մասնագիտական  խմբի  աշխատանքի   ընթացքում  քննարկեցինք  դասավանդողի  բլոգին  ներկայացվող  պահանջները,  բաժինները:  Խոսեցինք  2017-2018 ուստավա  ընթացքում  իրականացվելիք  մեր  նախագծերի  մասին:

2017-2018 ուստարի

Անցյալ տարվա նախագծեր, շարունակելի

Նինա  Հովհաննիսյան

Աննա  Օհանյան

Սուսաննա  Դավթյան Читать далее «Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար. օր առաջին»

«Ուսումնական ամառ»

  • Մասնակցություն .

ամենամյա պլեներ փառատոնին,

դասավանդողների  ամառային  ուսումնական ճամբարին

ստուգատեսներին

«Գետը  քաղաքում»  նախագիծ

Читать далее ««Ուսումնական ամառ»»

«Զգայարանների արահետ` գորգերով»

IMG_2053

    Նախագծի  նպատակը —  ● սովորողների  զգայարանների  զարգացում`  տակտիլ    (շոշափելու  կարողությունը),  համի,  հոտի, տեսողական,  լսողական,

  • ընդհանուր և մանր  մոտորիկայի  զարգացում,
  • հավասարակշռությունը պահելու կարողության  զարգացում,
  • ճանաչողական ոլորտի զարգացում,
  • բառապաշարի հարստացում:

    Նախագծի  մասնակիցներ—  տարատարիք  սովորողներ,  5  տարեկաններ,  նախակրթարանի  սաներ:

    Դիդակտիկ  նյութեր – գույնզգույն  կոճակներ,  խխունջներ,  բամբակ,  սպունգ  և  այլն:

   Նախագծի  ընթացքը —  Զգայական  ինտեգրացիայի  խանգարումներ  հաճախ  նկատվում  են  նախակրթարանի  և  կրտսեր  դպրոցահասակ  երեխաների  մոտ:  Այդ  իսկ  պատճառով  սկսեցինք  իրականացնել  «Զգայարանների  արահետ»  նախագիծը:  Այժմ  երեխաների  հետ  միասին  պետք  է  պատրաստենք  «Զգայական  գորգեր» ,  որոնց  միջոցով  կկարողանանք  զարգացնել  նրանց  վեստիբուլյար (հավասարակշռությունը  պահելու  կարողություն),  տակտիլ (շոշափելու  զգացողությունը)  և  պրոպրիոցեպտիվ  (մարմնի  և  մաշկի  զգայունությունը) զգացողությունները:

Մինչ  երեխայի  ծնվելը  նրա  մոտ  զարգանում  է  3  զգայական  համակարգեր`  վեստիբուլյար,   տակտիլ  և  պրոպրիոցեպտիվ  զգացողությունները, իսկ  ավելի  ուշ  ձևավորվում  է  տեսողական,  լսողական,  համային  և  հոտառական  զգայարանները:  Հենց  այս  ամենի  զարգացումով  է  պայմանավորված,  թե  ինչպես  կընթանա  երեխայի  զգայաշարժողական,  պերցեպտիվ  և  ճանաչողական  ոլորտի  զարգացումը,  արդյունքում նաև  ուսումնական  կարողությունների  զարգացումը:

Նախագիծը  իրականացվելու  է  տարբեր  վայրերում`  լողավազանում,  ագարակում:  Իսկ  նախագծի  ընթացքում  օգտագործած  գորգերը  կարող  ենք  օգտագործել  նաև  ճամփորդությունների  ընթացքում: