Երկրաչափական պատկերներ

IMG_7211

Նախագծի նպատակը

Նախագծի  նպատակն  է  զարգացնել  սովորողի  մոտ.

  • երկրաչափական  պատկերները  տարբերելու  կարողություն
  • Հավասարակշռությունը պահելու  կարողություն
  • Տարածական  կողմնորոշման զարգացում
  • Գունային ճանաչողության  ամրապնդում
  • Խմբային աշխատանքի  կարողության  զարգացում

Դիդակտիկ  նյութեր.

  • Սպունգե մեծ  գորգ
  • Գույնզգույն երկրաչափական  պատկերներ
  • Երկրաչափական պատկերներով  խորանարդիկ

Նախագծի  մասնակիցներ`  1-2-րդ  դասարանի սովորողներ

Նախագծի  ընթացքը.

Նախագծի  իրականացման  ընթացքում  երեխաները  փոքր  խմբեր  են  կազմում: Խմբի  մասնակիցները  կանգնելու  են  երկրաչափական  պատկերների  վրա:  Մյուս  խմբի  երեխաներից  մեկը  երլրաչափական  պատկերներով  խորանարդիկը  գցելով  ասում  է  այդ  պատկերի  անվանումը,  իսկ  գորգի  վրա  կանգնած  երեխաները  քայլ  առ  քայլ  պետք  է  առաջանան`  հասնելով  եզրագծին:

 

Реклама

Նախագծային ուսուցման ամփոփում

IMG_7178

Սեպտեմբերի 4-8 երկարացված օրվա կազմակերպումը իրականացրեցինք նախագծային ուսուցմամբ: Այն իր մեջ ներառում էր  «Իմ մասին»,  «Լողափնյան  աշուն»  նախագծերը:

Նախագիծը հնարավորություն տվեց ծանոթանալ, ճանաչել , ընկերանալ   միմյանց  հետ:  Որից  հետո  միասին  մասնակցեցինք  կրթական  շքերթի` Մայր  դպրոցում:

Կրթական շքերթ Մայր դպրոցում

Այնուհետև  փորձեցինք գունավոր թղթերի միջոցով ստանալ մեր  դիմանկարները: Պատմեցինք մեր  մասին,  մեր  սիրելի սովորությունների մասին:  Ինչպես  նաև  երեխաները  պատմեցին  իրենց  ընտանիքների մասին  և  նկարեցին  իրենց  տունը:

«Ես» նախագիծ

Նկարում են Սեբաստացիները

Երկարացված  օրվա  հագեցած  առօրյայի  մեջ  անմաս չէր կաող մնալ աշնանային լողափը: Մեծ  հոգատարությամբ  խնամելով  մեր  շրջակա  միջավայրի  բույսերն  ու  ծաղիկները  երեխաները  անհամբերությամբ  գնացին  մեր  բացօթյա  լողավազան  և  մտան  ջուրը:

Բույսերի խնամք

«Լողափնյա աշուն» նախագիծ