Աուտոթրենինգ (Ինքնաներշնչանք)

IMG_7292Նախագծի  նպատակը — Ընդհանուր  ռելաքսացիա,

  • Խոսքային գործընթացին  մասնակցող  մկանների  ռելաքսացիա,
  • Ջղաձգումների և  լոգոֆոբիայի (վախ  խոսքի  հանդեպ)  հաղթահարում:

Նախագծի  մասնակիցներ – 6-րդ  դասարանցիներ

Նախագծի  ընթացքը — Աուտոթրենինգի  մեթոդը  20-րդ  դարի  30-ականններին  մշակել   է  Ջ. Շուլցը:  Նպատակը`  թուլացնել  մկանային  տոնուսը,  կարգավորել  վեգետատիվ  ռեակցիաները (շնչառությունը,  սրտի  աշխատանքը,  հուզմունքը,  լոգոֆոբիան`  վախը  խոսքի  հանդեպ  և  այլն):  Վարժությունները  կատարում  են  նստած  կամ  պառկած,  աչքերը  փակ  վիճակում,  հանգիստ  մթնոլորտում,  օրը  2-3  անգամ`  առավոտյան,  ցերեկը  և  երեկոյան`  քնելուց  առաջ:

Աուտոթրենինգի  հրահանգները  պետք  է  ասել  միայն  ներկա  ժամանակում,  դրանք  պետք  է  բացառեն  «չէ»  ժխտական  մասնիկը:  Աուտոթրենինգի  հիմքում  ընկած  է  մարդուն  բնորոշ  մի  հատկություն`  ինքնաներշնչանք:  Աուտոթրենինգի  ընթացքում  առաջացող  հանգիստ  վիճակը  (ռելաքսացիան)  վերացնում  է  մկանային,  ինչպես  նաև  հոգեկան  լարվածությունը,  վախը  և  հուզմունքը:  Հայտնի  է,  որ  մկանային  տոնուսի  և  հուզական  վիճակների  միջև  առկա  է  մշտական  կապ:  Եթե  մկանները  թուլացած  են,  անձն  իրեն  հանգիստ   է  զգում  (և  հակառակը):  Արդյունքում  անձը  դառնում  է  ավելի  վստահ  և  հանգիստ:

 

Առանձնացնում  են  աուտոթրենինգի  3 փուլ.

  1. Ռլաքսացիա . գլխուղեղի  կեղևի  թեթևակի  արգելակում,  ուշադրության  կենտրոնացում,  մկանների  թուլացում:
  2. Ինքնաներշնչանք, հրահանգեր:
  3. Ելք, ակտիվություն  և  առույգություն:

Աուտոթրենինգի մեթոդը  հակացուցված  է  հոգեկան  հիվանդություններով  տառապող  մարդկանց`  շիզոֆրենիա,  պսիխոստենիա,  և  այս  մեթոդի  ժամանակ  չի կարելի  քնել:

Աուտոթրենինգի  մեթոդը  ցուցված  է`  նևրոստենիայի,  նևրոզների,  պսիխոզի  ժամանակ:

Երեխային  կամ  անձին  ասում  ենք,  որ  փակի  աչքերը,  ուշադիր  լսի  մեր  ձայնը  և  փորձի  պատկերացնել  մեր  ասածը,  այլ  կերպ  սա  անվանում  ենք «կախարդական  քուն»,  օրինակ.

Ես  թուլանում  եմ:  Թուլանում  են  իմ  ձեռքերը,  իմ  մկանները  թուլանում  են:  Թուլանում  են  իմ  ոտքերը,  ոտքերիս  մկանները  թուլացել  են:  Թուլանում  են  իմ ուսերը,  իմ  ուսերի  մկանները  թուլացած  են:  Ես  շնչում եմ հանգիստ,   թեթև:  Թուլանում  են  իմ  գլխի  մկանները,  իմ  դեմքի  մկանները,  այտերի  մկանները  թուլացած  են,  իմ  ունքերի,  շուրթերի,  ստորին  ծնոտի  մկանները  թուլացած  են  և  թուլացած  են  իմ  լեզվի,  աչքերի  մկանները:

Իմ  ձեռքերը  ծանրանում  են,  ծանրանում են  իմ  ոտքերը,  իմ  մարմինը,  բացի  իմ  գլխից:  Իմ  գլուխը  թուլացած  է:  Իմ  ձեռքերը  տաքանում  են,  տաքը  պարուրում  է  իմ ձեռքերը,  տաք  են  իմ  մատերը,  իմ  ձեռքերը,  իմ  ուսերը:  Էներգիան  անցնում է  իմ  ձեռքերով,  իմ  մարմնով:  Տաք  էներգիան  տարածվում  է  իմ  ոտքերով:  Իմ  ոտքերը  տաքանում  են,  տաքանում  են  իմ  ազդրերը,  ծնկները,  ոտնաթաթերը,  ոտքի  մատերը:  Էներգիան  անցնում  է  իմ  ոտքերով:  Տաքանում  է  իմ  պարանոցը:  Էներգիան  անցնում  է  իմ  կրծքավանդակով,  տաքանում  է  իմ  կրծքավանդակը:  Ես  շնչում  եմ  թեթև,  դանդաղ,  հանգիստ,  շնչում  եմ  ինչպես  քնած  ժամանակ,  մարմինս  թույլ  է:  Ես  լողափին  եմ,  պառկած  եմ  ավազի  վրա,  լսում  եմ  թռչյունների  դայլայլը  և  լսում  եմ  ծովի  ալիքների  ձայնը: Զգում  եմ ,  թե  ինչպես  է  արևը  տաքացնում  մարմինս,  իմ  գլուխը,  էներգիան  անցնում  է  իմ  գլխով, իմ  դեմքը,  այտերը,  շուրթերը,  լեզուն  թուլացած  են,  իմ  ձեռքերը,  իմ ոտքերը  թուլացած  են:

Ես  կարթնանամ  կախարդական  քնից  լսելով  3  հաշիվը`  1, 2, 3:

 

Նախագիծ – Հոգեկան  գործընթացների  զարգացում

Նախագծի  նպատակը— Ուշադրության,  հիշողության,  երևակայության  զարգացում

Նախագծի  մասնակիցներ — 6-րդ  դասարանցիներ

Նախագծի  ընթացքը—  ● Խմբային  աշխատանք. շրջան  կազմել  և  նստել:  Առաջադրանքի  էությունը  կայանում  է  նրանում,  որ  խմբի  առաջին  երեք  անդամները  պետք  է  ասեն  մի  քանի  հատկանիշներ,  իսկ  չորրորդը  պետք  է  արդեն  անվանի  տվյալ  բառը:  Օրինակ  առաջին  անձն  ասում  է   «կանաչ»,  երկրորդը`  «երկար»,  երրորդը`  «համեղ»,  իսկ  չորրորդը  արդեն  անվանում  է  տվյալ  բառը:  Այդ  երեք  բառերը  միավորում  էին  վարունգ  բառը:  Այս  կերպ  երեխաները  զարգացնում  են  հիշողությունը,  կենտրոնացնում  ուշադրությունը:

  • Զույգերով աշխատանք. երկու անձ  նստում  են  դեմ-դիմաց,  մեկը  մյուսին  նայելով  պետք  է  հիշի  մյուսի  կերպարը,  դետալները  նրա  վրայի:  Այնուհետև  պտտվում  է  և  փորձում  է  նկարագրել  իր  տեսածի  պատկերները`  բառերով:
  • Զույգերով աշխատանք. երկու  անձ  նստում  են  իրար  հակառակ`  մեջք-մեջքի:  Երրորդ  անձը  հարցեր  է  տալիս  յուրաքանչյուրին`  մեկը  մյուսի  մասին,  որոնք  մեջք-մեջքի  էին  նստել:  Օրինակ,  ի՞նչ  գույնի  աչքեր  ունի  նա  և  այլն:  Երկու  անձերն  էլ  պետք  է  հարցերին  պատասխանեն:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s