Կրթական պարտեզը երկարացված օրվա ճամբարում

22550768_1496862903733383_911476743_o  Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը ՝  հողի, բույսերի, հետ տարվող գործունեության միջոցով համապատասխան  գիտելիքների, հմտությունների ձեռքբերում:

Նախագծի ընթացքը

Նախագծի  ընթացքում  ճամբարականները  կհետազոտեն  շրջապատը,  կփորձեն  միասին  աշխատեն,  կծանոթանան  սերմերին,  ծաղիկներին,  ծառերի  տեսակներին,  կխնամեն  բույսերը,  կջրեն:

Արդյունքում կունենանք բարեկարգ, կանաչապատ, խնամված միջավայր:

Реклама

«Կանաչ օազիս»

Այսօր  ճամբարային  երկարացված  օրվա   ընթացքում  տարատարիք  սովորողների  հետ  միասին  գնացինք  Քոլեջ:  Համագործակցելով  տիկին  Շողիկի  հետ    տեսանք  և  ծանոթացանք   հեքիաթային  «Կանաչ  օազիսին»,  այնտեղ  բնակվող  կենդանիներին`  կրիաներին,  ծովախոզուկներին:

Համատեղ նախագիծ. «Շարժական արահետ»

IMG_8208

Համագործակցություն  մանկավարժական աջակցության մասնագետիՀայկուշ  Գևորգյանի  հետ:

Նպատակը – Միասին  համագործակցելու  կարողության  զարգացում,  աջ-ձախ  պատկերացումների  զարգացում, ամրապնդում,  տարածական  կողմնորոշման  զարգացում:

Մասնակիցներ— Տարատարիք  սովորողներ

Դիդակտիկ  նյութեր – Պոլիէթիլային  պարկեր:

Ընթացքը – Սովորողները  բաժանվում  են  երկու  խմբի  և  շարքով  կանգնում են  պարկերի  մեջ:  Շարժվելու  հրահանգը  լսելով  սովորողները  պետք  է  սկսեն  քայլել  միասին,  այնպես,  որ  շարժվող  արահետից  դուրս  չգան:

Խոսքային շնչառության զարգացում

IMG_8145

Նպատակը – խոսքային  շնչառության  զարգացում

Մասնակիցներ— Տարատարիք  սովորողներ

Դիդակտիկ  նյութեր – Քարեր,  գնդակներ, բաժակներ:

Ընթացքը – Սովորողները  պետք  է  գնդակները  այնպես  փչեն,  որ  դրանք  ընկնեն  սեղանների  վրա  ամրացված  բաժակների  մեջ:

Հոկտեմբերի 11-ի սեմինար- քննարկում

Մանկավարժական աջակցության մասնագետների նախագծերը երկարացված օրվա կազմակերպման մեջ.

Իրականացնում ենք  Հայկուշ  Գևորգյանի   հետ  համատեղ  «Զարգացնող  խաղերի»   նախագիծը: 

Հայկուշ  Գևորգյանի   հետ  իրականացրել  ենք  «Շարժական  արահետ»   նախագիծը:

Իրականացրել  ենք  «Թվեր+քանակ+մատիկներ»,   «Մարմնի  մասեր»«Շնչառական արահետ»,     «Հիշողության թվիսթեր»       զարգացնող

խաղերը:

Լրացուցիչ կրթության կազմակերպումը երկարացված օրում.

Երկարացված օրվա ընթացքում լրացուցիչ կրթությունից օգտվում է 3  սովորող:

Օգտվում են պարի, մարզական խմբակներից: Սնունդը և լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է անհատական:

Հիշողության թվիսթեր

22368784_1491764700909870_134008805_o

Երկարօրյա ճամբարի շրջանակներում այս անգամ  մեզ  մոտ  այցելեցին  Անուշ  Բոյնարգյանի  տարատարիք  խումբը:  Հանդիպման  ընթացքում  սկսեցինք  իրականացնել  մի  զարգացնող  խաղ`  «Հիշողության  թվիսթերը»:

 

 «Հիշողության  թվիսթերը»

 

Նպատակը –  ● Ուշադրության,  հիշողության  զարգացում

  • Տարածական  կողմնորոշման  զարգացում
  • Ընդհանուր մոտորիկայի  զարգացում

Մասնակիցներ – 1-ին, 2-րդ, 3-րդ  դասարանի  սովորողներ:

Դիդատիկ  նյութեր – Գունավոր  թղթից  պատրաստված  շրջաններ:

Ընթացքը — Խաղի ընթացքում մասնակիցները  5 վարկյան նայում են մի քանի գույն ունեցող քարտերին ,ապա հերթականությամբ հիշելով ձեռքերն ու ոտքերը մոտեցնում են գունավոր շրջանակներին:

Ռոդարիական խաղերի նախագիծ

img_7441

                                     Նախագծի  նպատակը

● Համագործակցային (խմբային ) աշխատելու  կարողության  ձևավորում

  • Ստեղծագործական, երևակայական  մտածողության

զարգացում

  • Ճանաչողական ոլորտի  զարգացում
  • Հոգեկան գործընթացների  զարգացում (ուշադրություն, հիշողություն,  երևակայություն)
  • Զգայարանների զարգացում (տակտիլ` շոշափողական,  տեսողական,  լսողական,  համային,  հոտառական)
  • Բանավոր  խոսքի   զարգացում (հնչյունային  կողմի  զարգացում,  բառապաշարի  հարստացում)
  •   Շնչառության  զարգացում
  • Արտաբերական ապարատի  զարգացում (լոգոհեքիաթ`  հեքիաթ  լեզվի  մասին)
  • Արտթերապիայի տարրերի  կիրառում (հեքիաթաթերապիա,  պարաթերապիա,  ֆոտոթերապիա  և  այլն)
  • Տարածական կողմնորոշման  արգացում
  • Տեսողական ընկալման,  տեսողական հիշողության,  տեսողական  վերլուծության  և  համադրության  կարողության  զարգացում
  • Ընդհանուր և  մանր  մոտորիայի  զարգացում

Читать далее «Ռոդարիական խաղերի նախագիծ»

Շնչառական արահետ

IMG_8009

Նպատակը – Խոսքային  շնչառության  զարգացում

Դիդակտիկ  նյութեր – Գունավոր  թղթից  պատրաստված  ճանածարհ,  փոքրիկ  գնդակներ

Մասնակիցներ – 1-ին  և  2-րդ  դասարանի  սովորողներ

Ընթացքը – Երեխաները  բաժանվում  են  երկու  խմբի,  մասնակիցները  մոտենալով  գունավոր  թղթից  պատրաստված  ճանապարհի  սկզբնակետին,  հրահանգը  լսելով  սկսում  են  փչել  գնդակները  այնպես,  որ  երագծերից  չանցնեն:

Ռոդարիական խաղ

IMG_7759

                                                            «Մարմնի  մասեր»

Նպատակը – Մարմնի  մասերի  ծանոթացում,  արագ  կողմնորոշվելու  կարողության  զարգացում,  ուշադրության  զարգացում:

Դիդակտիկ  նյութեր— Գնդակ

Ընթացքը – Սովորողները  զույգեր  են  կազմում`  նստելով  դեմ   դիմաց,  նրանց  առջև  դրվում է գնդակը:  Լսելով  մարմնի  մասերը  նրանք  ցույց  են  տալիս  դրանք,  իսկ  լսելով  գնդակ  բառը  պետք  է  արագ  կողմնորոշվեն   և   բռնեն  իրենց  առջև  դրված  գնդակը:

«Բարձունքի հաղթահարում» Արա լեռ

IMG_7774.JPG  Սեպտեմբերի 23-ին՝  ժամը 10:00-ին, 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիների և ծնողների  հետ մասին շարժվեցինք դեպի Արա լեռ: Բարձրացանք սուրբ Վառվառայի մատուռը, երգեցինք հոգևոր երգեր, իսկ մատուռի բակում՝ «արևների շարքը»: