Թվեր+քանակ+մատիկներ

Реклама

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

                                                   «Բռնի՛ր  գնդակը»  

 

Նախագծի  նպատակը:  Բառի  հնչյունային  վերլուծության  կարողության,  լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Փոքրիկ  գնդակ  և  այլն:

Ընթացքը:  Երեխաները  պետք  է  կազմեն  շրջան,  որից  հետո  սկսում են  գնդակը  արագ  իրար  փոխանցել:  Լսելով  դադար  բառը  այլևս  չեն  փոխանցում  գնդակը,  և  ում  ձեռքին  որ  մնաց  գնդակը  նա  պետք  է  պատասխանի  հարցին,  որը  նրան  կտա  իր   դասընկերը:  Հարցը  հետևյալն  է.  «Ուշադիր  լսի՛ր,  թե  ինչ  բառ  է  ասվում:  Իսկ  գնդակը  բռնած  սովորողը  պետք  է  ասի  արտաբերած  բառի  առաջին  հնչյունը`  օրինակ`  սկյուռ-ս»:

 

                                               «Հեռախոս»

Նպատակը:  Լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Առարկաներ,  որոնց  անվանումը  բաղկացած  է  մի  քանի  վանկից:

Ընթացքը: Երեխաները  պետք  է  շրջանաձև  նստեն  և  նրանց  առջև  դրվեն  տարբեր  առարկաներ:  Երեխաներից  մեկի ականջին    շշուկով  ասվում  է  այդ  առարկաներից  մեկը  և  մյուսները  մեկը  մյուսին  պետք  է  շշուկով   ականջին  ասեն  այնքան,  մինչև  բառը  հասնի  վերջին  երեխային:  Վերջինս  պետք  է  մոտենա  և  վերցնի  այդ  առարկան,  որի  անվանումը  լսել  է  շշուկով  և  բարձրաձայն  արտաբերի  առարկայի  անվանումը:

Տակտիլ (շոշափողկան) զգայարանի զարգացում

IMG_3933

Խաղի  նպատակը —   զարգացնել  տակտիլ (շոշափողական)  զգացողությունները:

Զննական  նյութեր – արկղ,  տարբեր  իրեր`  շրխկան,  գդալ,  գնդակ  և  այլն:

Խաղի  ընթացքը —  Երերխաները  պետք  է  արկղի   մեջ  դրված  առարկաները  շոշափեն  և  կռահեն,  թե  ի՞նչ  է: