Ծնողական սեմինար

Հանդիպում ծնողների հետ` Նոր դպրոցի բակ-պարտեզում:

Реклама

Ծնողական սեմինար

 

Նախակրթարանի  ծնողների  հետ  հանդիպման  ժամանակ  քննարկեցինք  <<Մարզում ենք գլխուղեղը>>  նախագիծը:  Պատասխանելով  ծնողներին  հուզող  հարցերին  համատեղ  կատարեցինք  նուրբ  շարժողականությունը  զարգացնող  վարժություններ:  Այս  սեմինարի  ընթացքում  ծնողները  իմացան, որ  գոյություն  ունի կապ  նուրբ  մոտորիկայի  և  խոսքի  միջև:  Քանի որ գլխուղեղում մոտ են տեղակայված մատների նուրբ շարժունակությունն ապահովող կենտրոնը և խոսքի կենտրոնները, զարգացնելով մատների ճկունությունը՝ խթանվում է նաև խոսքի զարգացումը:  Այս  վարժությունները  նպաստում  են նաև  հիշողության,  ուշադրության  զարգացմանը,  գլխուղեղի  կիսագնդերի  փոխհամաձայնեցված  աշխատանքին: