Սեմինարի երկրորդ օրը

Источник: Սեմինարի երկրորդ օրը

Реклама

Ներառական կրթություն: Սեմինարի 1-ին օրը

Այսօր  տեղի  ունեցավ  Համաշխարհային  առաքելությունների  «Պատմոս»  հիմնադրամի  կազմակերպած  ֆիննական  զարգացման  և  համագործակցության  ծրագրով  սեմինարը:  Սեմինարին  մասնակցում  էին  ներառական  կրթություն  իրականացնող  տարբեր  դպրոցների  դասավանդողներ  և  հատուկ  մասնագետներ:  Սեմինավարն  էր  Ծովինար  Մեսրոպյանը:

Այս  հանդիպման  ընթացքում  քննարկեցինք  ընդհանուր  դրույթներ`  հատուկ,  ինտեգրացիոն  և  ներառական  կրթության  մասին:  Դասավանդողները  արտահայտեցինք  իրենց  մտքերը, թե  ի՞նչ  են  հասկանում  ներառական  կրթություն  ասելով:

Это слайд-шоу требует JavaScript.

Վերապատրաստում «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի» կողմից

IMG_7736

Հնարավորություն,  որը  մեզ  ընձեռեց  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը` այն է մասնակցել  «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի»  վերապատրաստման  ծրագրին:  Լսելով  այս  հիմնադրամի  վերապատրաստման  ծրագրի  մասին`  նախապես  ծանոթացանք  իրենց  մասին,  թե  ինչպիսի՞  գործունեություն  են  իրականացրել:  Հանդիպման ընթացքում ծանոթացանք և տեղեկացանք հիմնադրամի առաքելության մասին: Ուրախ ենք, որ մենք ևս  դարձանք Ֆիննական կրթական համակարգում գործող ծրագրի մի մասը:

Այս  սեմինարի  նպատակն  էր  մեզ  ներկայացնել  ֆունկցիոնալ  թեստի  շարժողունակության  գնահատումը:  Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի  վերապատրաստումը  բաղկացած  էր  գործնական  և  տեսական  սեմինարներից:  Առաջին  հանդիպման  ժամանակ  այս  ծրագիրը  համակարգող  Լիլիթ  Ալավերդյանի  հետ  խոսեցինք  և  քննարկեցինք  գնահատման  գործիքների  մասին,  ծանոթացանք  բոլոր  տարիքային  խմբերի  գնահատման  անկետաներին, իսկ  գործնական  սեմինարը  անց  էր  կացնում  հիմնադրամի  տնօրեն  Անելին:  Երեխաների ստանդարտ շարժման ակտիվության գնահատման անկետան կիրառվում է բացահայտելու համար հենաշարժողական զարգացման խնդիրները կամ հապաղումները և պլանավորելու միջամտության ծրագիրը: Անկետան նախատեսված է  դպրոցական տարիքի երեխաների համար և ըստ տարիքային խմբերի՝ 4-6, 7-8, 9-10, 11-12  վարժությունները փոխվում են ու վարժությունից հետո քննարկում ենք յուրաքանչյուր երեխա վարժությունը կատարելիս ինչ դժվարություններ ունի :

Այսպիսով, գործնական  հանդիպումը  մեզ  համար   հետաքրքիր  և  կարևոր  էր,  քանի  որ  այս  հանդիպումից  ստացած  գիտելիքները  և  հմտությունները  մենք  կարող  ենք  կիրառել  մեր  ամոնօրյա  աշխատանքում:

Մանկական սուրդոլոգիայի ժամանակակից մոտեցումները

Այսօր  մենք  գնացել  էինք  <<Արաբկիր>>  Բժշկական  Համալիր  մասնակցելու  <<Մանկական  սուրդոլոգիայի  ժամանակակից  մոտեցումները>>  թեմայով  կոնֆերանսին:    Բժշկական  Համալիր  հյուրընկալվել  էին  Ցյուրիխի  Մանկական  համալսարանական  հիվանդանոցի  աուդիոլոգներ`  Կարլ  Բուսը,  Էմիլ  Ախտերբերգը  և  պրոֆ.  Կևին  Միլլերը:

Կոնֆերանսի  ընթացքում  խոսեցինք  լսողական  սարքերի  ընտրության  և  կարգավորման  հիմունքների  մասին,  ծանոթացանք  FM  համակարգին,  քննարկեցինք  լսողության  խանգարումներով  երեխաների  ներառական  կրթության  հիմնախնդիրներին`  ԱՄՆ-ում:  Իմացանք  նաև,  որ  FM  համակարգը  սկսել  են  կրառել  ԱՄՆ-ում  1981  թվականից  սկսած,  իսկ  Հայաստանի  Հանրապետությունում  սկսել  են  կիրառել`  2007-2008  թվականներից,  և  <<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրը  առաջիններից  էր,  ով  սկսեց  օգտագործել  այս  համակարգը:

Շատ  հետաքրքիր  էր,  երբ  կատարեցինք  գործնական  աշխատանք:  Բաժանվելով  խմբերի  գործնականում  տեսանք  և  փորձեցինք,  թե  ինչպես  է  աշխատում  FM  համակարգը:  Կոնֆերանսի  վերջում  մեր  կրթահամալիրին  նվիրեցին  Տեստեր,  որի  միջոցով  շատ  հեշտությամբ  կարող  ենք  ստուգել,  թե  լսողական  սարքերի  լիցքավորիչները  լիցք  ունեն,  թե  ոչ:

Այսպիսով,  այս  կոնֆերանսի  ընթացքում  մասնագետները  կիսվեցին  իրենց  մասնագիտական  փորձով  և  տվեցին  օգտակար  խորհուրդներ:

Это слайд-шоу требует JavaScript.