Գրավոր խոսքի խանգարումներ

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն:  Գրավոր  խոսքի  խանգարումներն  են`  դիսլեքսիան  և  դիսգրաֆիան:

Դիսլեքսիան  կարդալու  գործընթացին  մասնակից  հոգեկան  գործընթացների  մասնակի  յուրահատուկ  խանգարում  է`  պայմանավորված  կայուն  բնույթի  կրկնվող  սխալներով:

Դիսգրաֆիան   գրելու  գործընթացին  մասնակից  հոգեկան  գործընթացների  մասնակի  յուրահատուկ  խանգարում  է`  պայմանավորված  կայուն  բնույթի  կրկնվող  սխալներով:

Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա: Читать далее «Գրավոր խոսքի խանգարումներ»

Реклама

Լոգոպեդիա: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Խոսքային խնդիրների դասակարգումը: Խոսքային խանգարումների առաջացման պատճառները: Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները

Լոգոպեդիան  գիտություն  է  խոսքային  խանգարումների  ախտորոշման,  ուսումնասիրման,  շտկման և  կանխարգելման  մասին:  Լոգոպեդիան  հատուկ  մանկավարժության  մի  բնագավառ  է:  Լոգոպեդիան  որպես  մանկավարժական  գիտություն  սերտորեն  կապված  է  մի  շարք  այլ  գիտությունների  հետ`  սուրդոմանկավարժություն,  տիֆլոմանկավարժություն,  օլիգոֆրենոմանկավարժություն  և  այլն:

Լոգոպեդիայի  առարկան  խոսքային  խանգարումներն  են  և  դրանց  շտկման  գործընթացը:  Հետազոտման  օբյեկտը`  մարդն  է,  որն  ունի  այս  կամ  այն  խոսքային  խանգարումը:  Լոգոպեդիայի  նպատակն  է  խոսքային  խանգարումների  կանխարգելումը  և  խոսքային  խանգարումներով  անձանց  համար  կրթության  և  դաստիարակության  տեսական  հիմնավորված  համակարգի  մշակումը:  Читать далее «Լոգոպեդիա: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Խոսքային խնդիրների դասակարգումը: Խոսքային խանգարումների առաջացման պատճառները: Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները»

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը: Читать далее «Տիֆլոմանկավարժություն»

Սուրդոմանկավարժություն: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Դասակարգումը, առաջացման պատճառները: Մանկավարժի կողմից տարվող աշխատանքը:

Սուրդոմանկավարժությունը  գիտություն  է  լսողության  խանգարումով  երեխաների  կրթության  և  դաստիարակության  մասին:  Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:  Սուրդոմանկավարժությունը  մանկավարժության  գիտությունների  համակարգին  պատկանող  գիտություն  է:

Սուրդոմանկավարժության  խնդիրներն  են. Читать далее «Սուրդոմանկավարժություն: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Դասակարգումը, առաջացման պատճառները: Մանկավարժի կողմից տարվող աշխատանքը:»

Էպիլեպսիա /ընկնավորություն/

Էպիլեպսիան խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ` Читать далее «Էպիլեպսիա /ընկնավորություն/»

Դաունի սինդրոմ

Դաունի  սինդրոմը  (քրոմոսոմային  և  գենոմային  հիվանդություն)  ժառանգական  հիվանդություն  է,  որը  պայմանավորված  է  21-րդ  քրոմոսոմի  տրիսոմիայով:   Սինդրոմի  հաճախականությունը  1:700  է  նորածինների  երկու  սեռերի  մեջ:  40  տարեկան  բարձր  մայրերից  Դաունի  սինդրոմով  երեխա  ծնվելու  հավանականությունը  կազմում  է  1:75,  երիտասարդ  կանանց  մոտ  1:2500: Читать далее «Դաունի սինդրոմ»

Օլիգոֆրենոմանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժության առարկան, խնդիրները, կապը այլ գիտությունների հետ

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով: Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված է ընդհանուր մանկավարժության , հատուկ մանկավարժության մյուս բնագավառների , հոգեբանության, գենետիկայի , բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա , ֆիզիոլոգիա և այլն/: Читать далее «Օլիգոֆրենոմանկավարժություն»

Հատուկ մանկավարժությունը որպես գիտություն

Հատուկ մանկավարժությունը որպես գիտություն: Կապը այլ գիտությունների հետ, հիմնական խնդիրները: Պատմական ակնարկ: Բնագավառները:

Հատուկ մանկավարժությունը գիտություն է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, նրանց կրթության և դաստիարակության օրինաչափությունների և մեթոդների մասին: Читать далее «Հատուկ մանկավարժությունը որպես գիտություն»