Հնչյունների ամրապնդում

Զ, Ս, Ռ  հնչյունների  ամրապնդում  վանկերում,  բառերում  և  նախադասություններում:

Реклама

Հունվարյան նախագիծ: Հնչյունների ամրապնդում

Հնչարտաբերման  թերությունների  շտկմանն  ուղղված  լոգոպեդական  աշխատանքների  հիմնական  նպատակն  է`  խոսքի  մեջ  հնչյունների  ճիշտ  վերարտադրման  և  հմտությունների  ձևավորոDSCN0301.JPGւմը:

Ելնելով  լոգոպեդական  շտկողական  աշխատանքի  նպատակներից  և  խնդիրներից  հիմնականում  առանձնացնում  են  հետևյալ  փուլերը`

  1. նախապատրաստական  փուլ
  2. հնչյունի  դրում
  3. հնչյունի  ամրապնդում
  4. հնչյունի  տարբերակման  փուլ

Հնչյունների  ամրապնդման  փուլում  օգտագործվում  են  վարժությունների  այնպիսի  համակարգ,  որը  հնարավորություն  կտա  տվյալ  հնչյունը  ամրապնդել  տարբեր  դիրքերով  (բառասկզբում,  բառամիջում,  բառավերջում):

Դրված  հնչյունը  սկզբում  ամրապնդում  ենք  բաց,  հետո  փակ  վանկերում:  Այնուհետև  սկսում  ենք  ընտրել  բառեր,  որտեղ  դրված  հնչյունը  բառասկզբում  է,  բառամիջում  և  բառավերջում  է  գտնվում:  Հետո  երեխային  տալիս  ենք  ֆրազաներ:  Ֆրազաներից  հետո  աշխատանք  է  տարվում  նախադասությունների,  չափածո  տեքստերի  ուղղությամբ,  ինչպես  նաև  նկարները  պատմելու,  շուտասելուկներ  և  հանելուկներ  սովորելու  ուղղությամբ: