«Հավաքից հավաք ամփոփում»

            Թերապևտիկ  միջոցների  արդյունավետությունը

 

«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող թերապիաները`  հիպոթերապիան (ձիաբուժությունը)  և  հիդրոթերապիան (ջրաթերապիան),  2016-2017  ուսումնական տարում դարձան հանրակրթության բաղկացուցիչ մաս:    Ինչպես ցանկացած կիրառվող նորություն, մտավախություններ, իհարկե, կային,  սակայն կարճ ժամանակահատվածում ունեցած դրական արդյունքները թույլ տվեցին վստահ առաջ շարժվել:

Կենդանիների հետ շփումը`  որպես ներառման  միջոց,  Հայաստանում առաջին անգամ  կիրառվում  է  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրում: Читать далее ««Հավաքից հավաք ամփոփում»»

Реклама

Գիտագործնական հավաք

Թերապիաները որպես սովորողի ամբողջական ներառման բաղկացուցիչ

Ներառական  համակարգը,  որի  հոմանիշն  է  հանրակրթությունը,  իրենից  ենթադրում  է`  համերաշխություն,  հոգատարություն,  ուսումնատենչություն:  Ներառական  կրթությունը  ենթադրում  է  համակարգի,  այլ  ոչ  թե  երեխայի  հարմարեցում:  Այստեղ  մեծ  նշանակություն  ունի  նաև  շրջակա  միջավայրի  ազդեցությունը:

Գոյություն ունի  մի  տեսություն.  երբ  անձը  դիպչում է  կենդանուն,  տեղի  է  ունենում  էներգիայի  փոխանակում.  կենդանին  դեպի   իրեն   է  քաշում  մարդու  բացասական  էներգիան`  փոխարենը  տալով   դրական  էներգիա: Читать далее «Գիտագործնական հավաք»

Ձայնային վարժությունները որպես բանավոր խոսքի զարգացման միջոց

Խոսքը  մարդկության  հաղորդակցման  հիմնական  միջոցն  է,  որի  օգնությամբ  կարելի  է  ստանալ  և  փոխանցել  հսկայական  ծավալով  ինֆորմացիա:   Խոսքի  նյութական  հիմքը  ձայնն  է:  Վերջինս  երանգավորում  է  խոսքը,  արտահայտում  մարդու  հուզական  վիճակը,  սակայն  պետք  է  նշել,  որ  բացի  ձայնից  օգտագործվում  են  նաև  խոսքի  դադար,  տեմպ,  ռիթմ,  շեշտվածություն  և  այլն,  որպեսզի  առավել  արտահայտիչ  դառնա  խոսքը:

Թոքերից  դուրս  եկող  օդը  տատանում  է  ձայնալարերը,  որի  հետևանքով  առաջանում  է  ձայնը:

Ձայնի  զարգացումը  երեխաների  մոտ  բաժանվում  է  մի  քանի  շրջանների`  նախադպրոցական`  մինչև  6-7  տարեկանը,  մինչմուտացիոն` 6-7 տարեկանից  մինչև  13  տարեկան,  մուտացիոն  շրջան  13-15  տարեկան,  պոստ  մուտացիոն  շրջան  15-17  տարեկան: Читать далее «Ձայնային վարժությունները որպես բանավոր խոսքի զարգացման միջոց»

Նախագծային աշխատանքի իմ առաջին փորձերը

Ակնթարթ,  որը  թվում  էր  շատ  հեռու,  բայց  նաև  այդքան  մոտ:  Ամեն  ինչ   կատարվեց  մեկ  ակնթարթում:  Շատ  սովորական  մի  օր  հայտնվեցի  կրթական  մի հաստատությունում,  որի  մասին  միշտ  երազել  էի:  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը  այն   կրթական   հաստատությունն   է,  որտեղ  աշխատում  են  ստեղծագործ  մարդիկ:  Այս   կրթահամալիրում  յուրաքանչյուրին  տրվում  է  հնարավորություն  ստեղծելու  նորը,  հանդես  գալ   նոր  նախագծերով  և  ես  այն հաջողակների  շարքում  եմ ,  որոնք  աշխատում  են  այս  կրթահամալիրում:

Այդքան  երկար   ժամանակ  չէ,  բայց այս  ամիսների  ընթացքում  ես  ձեռք  եմ  բերել  լավ  ընկերներ,  մասնագիտական  մեծ  փորձ :

Ներկա  գտնվելով  դասերին,  նկատեցի, որ  առավել  հաճախ  երեխաների  մոտ  նկատվում  է  հնչարտաբերման  խնդիրներ:  Այդ  իսկ  պատճառով  որոշեցի  իրականացնել  այնպիսի  նախագիծ,  որը  կօգնի  հաղթահարել  այս  խնդիրները:  Հնչյունների  ճիշտ  արտաբերման  համար  անհրաժեշտ  է,  որպեսզի  մեր  արտաբերական  ապարատի  օրգանների (այսինքն`  լեզու,  շուրթեր,  քիմք  և  այլն) մկանների  շարժունակությունը   լինի  զարգացած: Իմ  ամենօրյա  գործունեության  ընթացքում  ունեցել  եմ  և՛  անհատական,  և՛  խմբային  պարապմունքներ,  որի  ընթացքում   երեխաների  հետ  միասին  կատարել  ենք  արտաբերական  վարժություններ`  զարգացնելով  արտաբերական  ապարատի  օրգանների  շարժունակությունը:

Նախագիծը  անվանեցի  «Մարզում  ենք  արտաբերական  ապարատը» Читать далее «Նախագծային աշխատանքի իմ առաջին փորձերը»