«Բարձունքի հաղթահարում» Արա լեռ

IMG_7774.JPG  Սեպտեմբերի 23-ին՝  ժամը 10:00-ին, 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիների և ծնողների  հետ մասին շարժվեցինք դեպի Արա լեռ: Բարձրացանք սուրբ Վառվառայի մատուռը, երգեցինք հոգևոր երգեր, իսկ մատուռի բակում՝ «արևների շարքը»:

Реклама

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

                                                   «Բռնի՛ր  գնդակը»  

 

Նախագծի  նպատակը:  Բառի  հնչյունային  վերլուծության  կարողության,  լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Փոքրիկ  գնդակ  և  այլն:

Ընթացքը:  Երեխաները  պետք  է  կազմեն  շրջան,  որից  հետո  սկսում են  գնդակը  արագ  իրար  փոխանցել:  Լսելով  դադար  բառը  այլևս  չեն  փոխանցում  գնդակը,  և  ում  ձեռքին  որ  մնաց  գնդակը  նա  պետք  է  պատասխանի  հարցին,  որը  նրան  կտա  իր   դասընկերը:  Հարցը  հետևյալն  է.  «Ուշադիր  լսի՛ր,  թե  ինչ  բառ  է  ասվում:  Իսկ  գնդակը  բռնած  սովորողը  պետք  է  ասի  արտաբերած  բառի  առաջին  հնչյունը`  օրինակ`  սկյուռ-ս»:

 

                                               «Հեռախոս»

Նպատակը:  Լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Առարկաներ,  որոնց  անվանումը  բաղկացած  է  մի  քանի  վանկից:

Ընթացքը: Երեխաները  պետք  է  շրջանաձև  նստեն  և  նրանց  առջև  դրվեն  տարբեր  առարկաներ:  Երեխաներից  մեկի ականջին    շշուկով  ասվում  է  այդ  առարկաներից  մեկը  և  մյուսները  մեկը  մյուսին  պետք  է  շշուկով   ականջին  ասեն  այնքան,  մինչև  բառը  հասնի  վերջին  երեխային:  Վերջինս  պետք  է  մոտենա  և  վերցնի  այդ  առարկան,  որի  անվանումը  լսել  է  շշուկով  և  բարձրաձայն  արտաբերի  առարկայի  անվանումը:

Աուտոթրենինգ (Ինքնաներշնչանք)

IMG_7292Նախագծի  նպատակը — Ընդհանուր  ռելաքսացիա,

  • Խոսքային գործընթացին  մասնակցող  մկանների  ռելաքսացիա,
  • Ջղաձգումների և  լոգոֆոբիայի (վախ  խոսքի  հանդեպ)  հաղթահարում:

Նախագծի  մասնակիցներ – 6-րդ  դասարանցիներ

Նախագծի  ընթացքը — Աուտոթրենինգի  մեթոդը  20-րդ  դարի  30-ականններին  մշակել   է  Ջ. Շուլցը:  Նպատակը`  թուլացնել  մկանային  տոնուսը,  կարգավորել  վեգետատիվ  ռեակցիաները (շնչառությունը,  սրտի  աշխատանքը,  հուզմունքը,  լոգոֆոբիան`  վախը  խոսքի  հանդեպ  և  այլն):  Վարժությունները  կատարում  են  նստած  կամ  պառկած,  աչքերը  փակ  վիճակում,  հանգիստ  մթնոլորտում,  օրը  2-3  անգամ`  առավոտյան,  ցերեկը  և  երեկոյան`  քնելուց  առաջ: Читать далее «Աուտոթրենինգ (Ինքնաներշնչանք)»

Երկրաչափական պատկերներ

IMG_7211

Նախագծի նպատակը

Նախագծի  նպատակն  է  զարգացնել  սովորողի  մոտ.

  • երկրաչափական  պատկերները  տարբերելու  կարողություն
  • Հավասարակշռությունը պահելու  կարողություն
  • Տարածական  կողմնորոշման զարգացում
  • Գունային ճանաչողության  ամրապնդում
  • Խմբային աշխատանքի  կարողության  զարգացում

Դիդակտիկ  նյութեր.

  • Սպունգե մեծ  գորգ
  • Գույնզգույն երկրաչափական  պատկերներ
  • Երկրաչափական պատկերներով  խորանարդիկ

Նախագծի  մասնակիցներ`  1-2-րդ  դասարանի սովորողներ

Նախագծի  ընթացքը.

Նախագծի  իրականացման  ընթացքում  երեխաները  փոքր  խմբեր  են  կազմում: Խմբի  մասնակիցները  կանգնելու  են  երկրաչափական  պատկերների  վրա:  Մյուս  խմբի  երեխաներից  մեկը  երլրաչափական  պատկերներով  խորանարդիկը  գցելով  ասում  է  այդ  պատկերի  անվանումը,  իսկ  գորգի  վրա  կանգնած  երեխաները  քայլ  առ  քայլ  պետք  է  առաջանան`  հասնելով  եզրագծին:

 

«Ուսումնական ամառ»

  • Մասնակցություն .

ամենամյա պլեներ փառատոնին,

դասավանդողների  ամառային  ուսումնական ճամբարին

ստուգատեսներին

«Գետը  քաղաքում»  նախագիծ

Читать далее ««Ուսումնական ամառ»»

«Զգայարանների արահետ` գորգերով»

IMG_2053

    Նախագծի  նպատակը —  ● սովորողների  զգայարանների  զարգացում`  տակտիլ    (շոշափելու  կարողությունը),  համի,  հոտի, տեսողական,  լսողական,

  • ընդհանուր և մանր  մոտորիկայի  զարգացում,
  • հավասարակշռությունը պահելու կարողության  զարգացում,
  • ճանաչողական ոլորտի զարգացում,
  • բառապաշարի հարստացում:

    Նախագծի  մասնակիցներ—  տարատարիք  սովորողներ,  5  տարեկաններ,  նախակրթարանի  սաներ:

    Դիդակտիկ  նյութեր – գույնզգույն  կոճակներ,  խխունջներ,  բամբակ,  սպունգ  և  այլն:

   Նախագծի  ընթացքը —  Զգայական  ինտեգրացիայի  խանգարումներ  հաճախ  նկատվում  են  նախակրթարանի  և  կրտսեր  դպրոցահասակ  երեխաների  մոտ:  Այդ  իսկ  պատճառով  սկսեցինք  իրականացնել  «Զգայարանների  արահետ»  նախագիծը:  Այժմ  երեխաների  հետ  միասին  պետք  է  պատրաստենք  «Զգայական  գորգեր» ,  որոնց  միջոցով  կկարողանանք  զարգացնել  նրանց  վեստիբուլյար (հավասարակշռությունը  պահելու  կարողություն),  տակտիլ (շոշափելու  զգացողությունը)  և  պրոպրիոցեպտիվ  (մարմնի  և  մաշկի  զգայունությունը) զգացողությունները:

Մինչ  երեխայի  ծնվելը  նրա  մոտ  զարգանում  է  3  զգայական  համակարգեր`  վեստիբուլյար,   տակտիլ  և  պրոպրիոցեպտիվ  զգացողությունները, իսկ  ավելի  ուշ  ձևավորվում  է  տեսողական,  լսողական,  համային  և  հոտառական  զգայարանները:  Հենց  այս  ամենի  զարգացումով  է  պայմանավորված,  թե  ինչպես  կընթանա  երեխայի  զգայաշարժողական,  պերցեպտիվ  և  ճանաչողական  ոլորտի  զարգացումը,  արդյունքում նաև  ուսումնական  կարողությունների  զարգացումը:

Նախագիծը  իրականացվելու  է  տարբեր  վայրերում`  լողավազանում,  ագարակում:  Իսկ  նախագծի  ընթացքում  օգտագործած  գորգերը  կարող  ենք  օգտագործել  նաև  ճամփորդությունների  ընթացքում:

 

Ակվախաղեր կամ ջրախաղեր

14409054_1110118555741155_1688089556_n

Ջրախաղերի  նպատակը`

  • էմոցիոնալ  ֆոնի  կարգավորում,
  • ֆիզիկական  լարվածության  թուլացում,
  • շփման  հմտությունների  զարգացում,
  • ակտիվ  և  պասիվ  բառապաշարի  հարստացում,
  • զգայական  ընկալման  զարգացում,
  • էքսպրեսիվ  և  իմպրեսիվ  խոսքի  զարգացում,
  • երեխաներին  ջրաթերապիային  նախապատրաստում:

Մասնակիցներ`  տարատարիք  սովորողներ:

Ընթացքը` «Տա՞ք  է,  թե՞   սառը» —  ձեռքերը  իջեցնել  ջրի  մեջ  և  ասել,  ո՞րն  է  տաք,  և  որը՞   սառը:

«Բռնի ՛ր  խաղալիքներին» — ջրի  մեջ  լցրած  են  տարբեր  առարկաներ,  փայտիկների  օգնությամբ  անհրաժեշտ  է   հանել  խաղալիքները:

«Բռնի՛ր  քարերը  և  խխունջները» — ջրից  բռնել  և  դուրս  բերել  քարեր  և  խխունջներ:

«Քանի՞  վանկ  կա»  — Բառը  լսելիս  անհրաժեշտ  է  որոշել,  թե՞  քանի  վանկ  կա  տվյալ  բառում  և  այդքան  խխունջ  դուրս  բերել  ջրից: