Ներառական կրթություն: Սեմինարի 1-ին օրը

Այսօր  տեղի  ունեցավ  Համաշխարհային  առաքելությունների  «Պատմոս»  հիմնադրամի  կազմակերպած  ֆիննական  զարգացման  և  համագործակցության  ծրագրով  սեմինարը:  Սեմինարին  մասնակցում  էին  ներառական  կրթություն  իրականացնող  տարբեր  դպրոցների  դասավանդողներ  և  հատուկ  մասնագետներ:  Սեմինավարն  էր  Ծովինար  Մեսրոպյանը:

Այս  հանդիպման  ընթացքում  քննարկեցինք  ընդհանուր  դրույթներ`  հատուկ,  ինտեգրացիոն  և  ներառական  կրթության  մասին:  Դասավանդողները  արտահայտեցինք  իրենց  մտքերը, թե  ի՞նչ  են  հասկանում  ներառական  կրթություն  ասելով:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Վերապատրաստում «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի» կողմից

IMG_7736

Հնարավորություն,  որը  մեզ  ընձեռեց  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը` այն է մասնակցել  «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի»  վերապատրաստման  ծրագրին:  Լսելով  այս  հիմնադրամի  վերապատրաստման  ծրագրի  մասին`  նախապես  ծանոթացանք  իրենց  մասին,  թե  ինչպիսի՞  գործունեություն  են  իրականացրել:  Հանդիպման ընթացքում ծանոթացանք և տեղեկացանք հիմնադրամի առաքելության մասին: Ուրախ ենք, որ մենք ևս  դարձանք Ֆիննական կրթական համակարգում գործող ծրագրի մի մասը:

Այս  սեմինարի  նպատակն  էր  մեզ  ներկայացնել  ֆունկցիոնալ  թեստի  շարժողունակության  գնահատումը:  Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի  վերապատրաստումը  բաղկացած  էր  գործնական  և  տեսական  սեմինարներից:  Առաջին  հանդիպման  ժամանակ  այս  ծրագիրը  համակարգող  Լիլիթ  Ալավերդյանի  հետ  խոսեցինք  և  քննարկեցինք  գնահատման  գործիքների  մասին,  ծանոթացանք  բոլոր  տարիքային  խմբերի  գնահատման  անկետաներին, իսկ  գործնական  սեմինարը  անց  էր  կացնում  հիմնադրամի  տնօրեն  Անելին:  Երեխաների ստանդարտ շարժման ակտիվության գնահատման անկետան կիրառվում է բացահայտելու համար հենաշարժողական զարգացման խնդիրները կամ հապաղումները և պլանավորելու միջամտության ծրագիրը: Անկետան նախատեսված է  դպրոցական տարիքի երեխաների համար և ըստ տարիքային խմբերի՝ 4-6, 7-8, 9-10, 11-12  վարժությունները փոխվում են ու վարժությունից հետո քննարկում ենք յուրաքանչյուր երեխա վարժությունը կատարելիս ինչ դժվարություններ ունի :

Այսպիսով, գործնական  հանդիպումը  մեզ  համար   հետաքրքիր  և  կարևոր  էր,  քանի  որ  այս  հանդիպումից  ստացած  գիտելիքները  և  հմտությունները  մենք  կարող  ենք  կիրառել  մեր  ամոնօրյա  աշխատանքում:

Չտեսնող և մնացորդային տեսողություն ունեցող երեխաների տարածական կողմնորոշման զարգացմանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես

17094222_1270514649701544_589634905_n Այսօր  Լոֆթ  ինքնազարգացման,  հանգստի  և ժամանցի  կենտրոնում  տեղի  ունեցավ  <<Չտեսնող  և  մնացորդային  տեսողություն  ունեցող  երեխաների  տարածական  կողմնորոշման  զարգացմանն  ուղղված  մեթոդական  ձեռնարկի>>  շնորհանդես-վաճառքը:   Այստեղ  էին  հավաքվել  տարբեր  դպրոցների  հատուկ  մանկավարժները,  լոգոպեդները,  հոգեբանները:

Չտեսնող  և  մնացորդային  տեսողություն  ունեցող  երեխաների  առանձնահատկություների  մասին  խոսեցին  Երևանի  Նիկողայոս  Տիգրանյանի  անվան  տեսողության  խանգարումներ  ունեցող  երեխաների  թիվ  14  հատուկ  դպրոցի  բազմամասնագիտական  թիմը:  Այս  ձեռնարկը  այն  մասին  էր,  թե  ինչպե՞ս   չտեսնող  և  մնացորդային  տեսողություն  ունեցող  երեխաները  կարող  են  կողմնորոշվել  տարածության  մեջ, թե  ինչպե՞ս պետք է կազմակերպվի  նրանց  ուսուցումը  և  դաստիարակությունը: Հանդիպման  ժամանակ  մենք  նաև  տեսանք  այն  սպիտակ  ձեռնափայտերը,  որոնցով  տեղաշարժվում  են  չտեսնող  և  մնացորդային  տեսողություն  ունեցող  երեխաները:

Նշեմ  նաև, որ <<Չտեսնող  և  մնացորդային  տեսողություն  ունեցող  երեխաների  տարածական  կողմնորոշման  զարգացմանն  ուղղված  մեթոդական  ձեռնարկին>>  կարող  եք  ծանոթանալ  <<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրի  <<Տիգրան  Հայրապետյան>>   գրադարանում:

Это слайд-шоу требует JavaScript.

20 տարի ներառում

Դեկտեմբերի   14-ին  <<Հույսի  կամուրջ>>  հասարակական  կազմակերպությունը  նշում  էր  իր  հիմնադրման  20  ամյակը:  Ներկա  էին  բազմաթիվ  հյուրեր:  Միջոցառման  ընթացքում  հանձնվեցին  շնորհակալագրեր  մի  խումբ  մանկավարժների,  բժիշկների,  ովքեր  մեծագույն  ավանդ  են  ունեցել  Հայաստանում  ներառական  հասարակություն  ձևավորելու  գործընթացում:

Շնորհավորում  ենք  <<Հույսի  կամուրջ>>  հասարակական  կազմակերպությանը  և  ցանկանում  աշխատանքային  ստեղծագործ  և  նորանոր  հաջողություններ:

Նյութի  մասին  ֆոտոշարք`

Это слайд-шоу требует JavaScript.