Ներառական կրթություն: Սեմինարի 1-ին օրը

Այսօր  տեղի  ունեցավ  Համաշխարհային  առաքելությունների  «Պատմոս»  հիմնադրամի  կազմակերպած  ֆիննական  զարգացման  և  համագործակցության  ծրագրով  սեմինարը:  Սեմինարին  մասնակցում  էին  ներառական  կրթություն  իրականացնող  տարբեր  դպրոցների  դասավանդողներ  և  հատուկ  մասնագետներ:  Սեմինավարն  էր  Ծովինար  Մեսրոպյանը:

Այս  հանդիպման  ընթացքում  քննարկեցինք  ընդհանուր  դրույթներ`  հատուկ,  ինտեգրացիոն  և  ներառական  կրթության  մասին:  Դասավանդողները  արտահայտեցինք  իրենց  մտքերը, թե  ի՞նչ  են  հասկանում  ներառական  կրթություն  ասելով:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

«Բարձունքի հաղթահարում» Արա լեռ

IMG_7774.JPG  Սեպտեմբերի 23-ին՝  ժամը 10:00-ին, 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիների և ծնողների  հետ մասին շարժվեցինք դեպի Արա լեռ: Բարձրացանք սուրբ Վառվառայի մատուռը, երգեցինք հոգևոր երգեր, իսկ մատուռի բակում՝ «արևների շարքը»:

Հերթապահի օրագիր

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր  Արևելյան  դպրոցի  ճամբարային  առօրյան  լեցուն  էր  հետաքրքիր  գործունեություններով:  Ճամբարականները  օրը  սկսեցին  զանազան  խաղերով, այնուհետև  մարմնամարզությունից  հետո  եկավ  իրենց  այդքան  սիրելի  պահը`  լողավազանում  լողալու  ժամանակը:  Իսկ  հետո  նրանց  միացան  նաև  մեր  նախակրթարանի  սաները,  որոնք  ջրախաղի  միջոցով  փորձում  էին  զարգացնել  իրենց  գունաճանաչողությունը:  Խաղերից  հետո  ճամբարականների  հետ  միասին  մեծ  սիրով   խնամեցինք  մեր  դպրոցի  բույսերը: