Հիպպոթերապիա

Реклама

Հնչարտաբերական վարժություններ` լեզվի համար նախատեսված

12825455_1105937769458378_1629154715_n

Պրակտիկորեն  բոլոր  երեխաները  1-4 տարեկան  հասակում  աղավաղում  են  հնչյունները,  երբ  արտաբերում  են  բառեր և  ֆրազաներ,  քանի  որ  կա  հնչյունային  և  հնչութային  լսողության  ֆիզիոլոգիապես  հիմնավորված  անբավարարություն:

Վաղ  տարիքում  հնչարտաբերման  անբավարարությունը  ստացել  է  ֆիզիոլոգիական  թլվատություն  անվանումը:  Սրա  հիմքում  ընկած  է  միաժամանակ  հնչյունային և  հնչութային  լսողության  անհասությունը:  5-5,5 տարեկանում  այս  երկու  գործընթացները  պետք  է  սկսեն  գործեն  իրարից  անկախ,  հստակ  ու  ճիշտ,  հակառակ    դեպքում  կունենանք  խոսքի խանգարում:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ`  կատարելով  լեզվի  համար  նախատեսված  վարժություններ.

  • <<Ճոճանակ>>: Կատարվում են լեզվի  շարժումներ` աջ-ձախ:
  • <<Ձիուկ>>: Լեզուն բարձրանում է,  սեղմվում  վերին  ծնոտին,  ապա կտրուկ  տեղափովում  և  անցնում  ստորին  դիրքին:  Լեզվի  անջատման  պահին  լսվում  է  չտտոց:
  • <<Քաղցր մուրաբա>>: Լեզվով կատարելով  շրջանաձև  շարժումներ  լիզում  ենք  շուրթերը  և այլն:

Ամանորյա հանդես

Դպրոց  Պարտեզի 2-1 դասարանի աշակերտները  պատրաստել էին շատ հետաքրքիր և գեղեցիկ  մի ամանորյա  հանդես, որտեղ մեր խելացի  աշակերտները  ներկայացրեցին  իրենց  ընտրած  մասնագիտությունները: Գեղեցիկ  հանդեսից  հետո  աշակերտներին  հյուր  էր  եկել  Ձմեռ  պապը  և  Ձյունանուշիկը  իրենց  հետ  բերելով  նվերներով  լի  պարկը: