Ներառական կրթություն: Սեմինարի 1-ին օրը

Այսօր  տեղի  ունեցավ  Համաշխարհային  առաքելությունների  «Պատմոս»  հիմնադրամի  կազմակերպած  ֆիննական  զարգացման  և  համագործակցության  ծրագրով  սեմինարը:  Սեմինարին  մասնակցում  էին  ներառական  կրթություն  իրականացնող  տարբեր  դպրոցների  դասավանդողներ  և  հատուկ  մասնագետներ:  Սեմինավարն  էր  Ծովինար  Մեսրոպյանը:

Այս  հանդիպման  ընթացքում  քննարկեցինք  ընդհանուր  դրույթներ`  հատուկ,  ինտեգրացիոն  և  ներառական  կրթության  մասին:  Դասավանդողները  արտահայտեցինք  իրենց  մտքերը, թե  ի՞նչ  են  հասկանում  ներառական  կրթություն  ասելով:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

«Բարձունքի հաղթահարում» Արա լեռ

IMG_7774.JPG  Սեպտեմբերի 23-ին՝  ժամը 10:00-ին, 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիների և ծնողների  հետ մասին շարժվեցինք դեպի Արա լեռ: Բարձրացանք սուրբ Վառվառայի մատուռը, երգեցինք հոգևոր երգեր, իսկ մատուռի բակում՝ «արևների շարքը»:

Վերապատրաստում «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի» կողմից

IMG_7736

Հնարավորություն,  որը  մեզ  ընձեռեց  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրը` այն է մասնակցել  «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի»  վերապատրաստման  ծրագրին:  Լսելով  այս  հիմնադրամի  վերապատրաստման  ծրագրի  մասին`  նախապես  ծանոթացանք  իրենց  մասին,  թե  ինչպիսի՞  գործունեություն  են  իրականացրել:  Հանդիպման ընթացքում ծանոթացանք և տեղեկացանք հիմնադրամի առաքելության մասին: Ուրախ ենք, որ մենք ևս  դարձանք Ֆիննական կրթական համակարգում գործող ծրագրի մի մասը:

Այս  սեմինարի  նպատակն  էր  մեզ  ներկայացնել  ֆունկցիոնալ  թեստի  շարժողունակության  գնահատումը:  Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի  վերապատրաստումը  բաղկացած  էր  գործնական  և  տեսական  սեմինարներից:  Առաջին  հանդիպման  ժամանակ  այս  ծրագիրը  համակարգող  Լիլիթ  Ալավերդյանի  հետ  խոսեցինք  և  քննարկեցինք  գնահատման  գործիքների  մասին,  ծանոթացանք  բոլոր  տարիքային  խմբերի  գնահատման  անկետաներին, իսկ  գործնական  սեմինարը  անց  էր  կացնում  հիմնադրամի  տնօրեն  Անելին:  Երեխաների ստանդարտ շարժման ակտիվության գնահատման անկետան կիրառվում է բացահայտելու համար հենաշարժողական զարգացման խնդիրները կամ հապաղումները և պլանավորելու միջամտության ծրագիրը: Անկետան նախատեսված է  դպրոցական տարիքի երեխաների համար և ըստ տարիքային խմբերի՝ 4-6, 7-8, 9-10, 11-12  վարժությունները փոխվում են ու վարժությունից հետո քննարկում ենք յուրաքանչյուր երեխա վարժությունը կատարելիս ինչ դժվարություններ ունի :

Այսպիսով, գործնական  հանդիպումը  մեզ  համար   հետաքրքիր  և  կարևոր  էր,  քանի  որ  այս  հանդիպումից  ստացած  գիտելիքները  և  հմտությունները  մենք  կարող  ենք  կիրառել  մեր  ամոնօրյա  աշխատանքում:

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

                                                   «Բռնի՛ր  գնդակը»  

 

Նախագծի  նպատակը:  Բառի  հնչյունային  վերլուծության  կարողության,  լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Փոքրիկ  գնդակ  և  այլն:

Ընթացքը:  Երեխաները  պետք  է  կազմեն  շրջան,  որից  հետո  սկսում են  գնդակը  արագ  իրար  փոխանցել:  Լսելով  դադար  բառը  այլևս  չեն  փոխանցում  գնդակը,  և  ում  ձեռքին  որ  մնաց  գնդակը  նա  պետք  է  պատասխանի  հարցին,  որը  նրան  կտա  իր   դասընկերը:  Հարցը  հետևյալն  է.  «Ուշադիր  լսի՛ր,  թե  ինչ  բառ  է  ասվում:  Իսկ  գնդակը  բռնած  սովորողը  պետք  է  ասի  արտաբերած  բառի  առաջին  հնչյունը`  օրինակ`  սկյուռ-ս»:

 

                                               «Հեռախոս»

Նպատակը:  Լսողական  ուշադրության  և  հիշողության  զարգացում:

Նախագծի  մասնակիցներ:  Տարատարիք  սովորողներ:

Դիդակտիկ  նյութեր:  Առարկաներ,  որոնց  անվանումը  բաղկացած  է  մի  քանի  վանկից:

Ընթացքը: Երեխաները  պետք  է  շրջանաձև  նստեն  և  նրանց  առջև  դրվեն  տարբեր  առարկաներ:  Երեխաներից  մեկի ականջին    շշուկով  ասվում  է  այդ  առարկաներից  մեկը  և  մյուսները  մեկը  մյուսին  պետք  է  շշուկով   ականջին  ասեն  այնքան,  մինչև  բառը  հասնի  վերջին  երեխային:  Վերջինս  պետք  է  մոտենա  և  վերցնի  այդ  առարկան,  որի  անվանումը  լսել  է  շշուկով  և  բարձրաձայն  արտաբերի  առարկայի  անվանումը: